ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ու կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը։ Ընդդիմությունը նախագծի երկրորդ ընթերցմանը կրկին դեմ քվեարկեց։

Նախագիծերի փաթեթն այսօր քննարկվում էր խորհրդարանում, այն ներկայացնում էր Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախ Սրբուհի Գալյանը ներկայացրեց երեք նախարարությունների անվանափոխության և գործառույթների վերանայման առաջարկը։ Առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ այն դարձնելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։

Նախարարի հայտնեց, որ գործող օրենքում նախարարության պատասխանատվության ոլորտների թվում կիբեռանվտանգության, ամպային հաշվարկների, թվային տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների կողքին արդեն նշված է արհեստական բանականության ներդրումն ու զարգացումը։ Արհեստական բանականության ուղղությամբ իրականացվում են տարբեր պետական նախաձեռնություններ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկվում է վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։  Նրա խոսքով՝ բարեկեցությունը ոչ թե առանձին ոլորտ է, այլ այն վերջնական արդյունքը, որին պետք է ծառայի նախարարության և ամբողջ Կառավարության քաղաքականությունը։ Նախարարության քաղաքականությունն առավել կենտրոնացած կլինի զբաղվածության խթանման, ընտանիքների աջակցման, երեխաների զարգացման, ակտիվ երկարակեցության, հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և յուրաքանչյուր քաղաքացու համար արժանապատիվ կյանքի հնարավորությունների ստեղծման վրա։

Առաջարկվում է Արտաքին գործերի նախարարությունը վերանվանել՝ դարձնելով Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Ներկայացվեց, որ փոփոխությունների նպատակն է ավելի արդյունավետ համատեղել արտաքին քաղաքականությունն ու տնտեսական համագործակցությունը։

Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում առարկություններ են հայտնել նախարարությունների անվանափոխության և գործառույթների վերանայման վերաբերյալ։ Հիմնականում պատգամավորները անհամաձայնություն ունեին Արտաքին գործերի նախարարության անվան փոփոխության հետ։

Երկրորդ ընթերցման ժամանակ Սրբուհի Գալյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարությունը առաջարկել է հստակեցնել Էկոնոմիկայի նախարարությանը վերապահված քաղաքականության ուղղությունները։

Նախագիծը մշակող մարմնի ղեկավարն ասաց, որ առաջարկ է եղել վերականգնել գյուղատնտեսության և սփյուռքի նախարարությունները։ Սակայն, ըստ Սրբուհի Գալյանի, նախարարությունը դա նպատակահարմար չի համարել։

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները դեմ էին քվեարկել նախագծի առաջին ընթերցմանը, սակայն քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն ընդունվել էր։

Անի Թամրազյան