«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

«Արարատ-Արմենիան» դարձավ առաջին հայկական ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում:

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը 1:0 հաշվով հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային», որի դեմ առաջին հանդիպումն ավարտել էր 1:1 հաշվով։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերի հաղթական գոլն ավելացված ժամանակի 8-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման, որը դարպասը գրավեց 11-մետրանոցից անհաջող հարվածից անմիջապես հետո։

«Արարատ-Արմենիան» առաջին անգամ է նվաճում եվրագավաթների հիմնական փուլի ուղեգիր: Եվրոպա լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգա էր տեղափոխվել Չեմպիոնների լիգայից, որի որակավորման երրորդ փուլում պարտվել էր Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին» (2:1, 0:2): Գլխավոր եվրագավաթի որակավորման նախորդ երկու փուլերում երևանյան ակումբը պայքարից դուրս էր թողել Լատվիայի չեմպիոն «Ռիգային» (2:0, 2:3) ու իռլանդական «Շեմրոք Ռովերսին» (2:0, 1:2)` ապահովելով առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

«Ունիվերսիտատեա Կրայովան» ևս եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայից, որի որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել բելառուսական «Վիտեբսկին», իսկ հաջորդ փուլում պարտվել է Բուլղարիայի չեմպիոն Սոֆիայի «Լևսկիին» ու տեղափոխվել Եվրոպա լիգա: Նախորդ փուլում ռումինական ակումբը երկու խաղերի արդյունքում հաղթել էր ֆիննական «Կուպսին» (1:1, 2:1):

Եվրոպա լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) – «Ունիվերսիտատեա Կրայովա» (Ռումինիա)՝ 1:0 (առաջին հանդիպում` 1:1)

Սանդրո Լիմա, 90+8

Դավիթ Եղիազարյան