Անցնող տարվա տնտեսական կարևոր իրադարձությունները. ամենամեծ կաշառքի դեպքից մինչև մսխված միլիոններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Գարնանը տեղի ունեցած հեղափոխությունը մեծ հաշվով Հայաստանին տնտեսական թռիչք կամ անկում չբերեց: ՀՀ տնտեսությունը հիմնականում պահպանեց նախորդ ամիսների զարգացման միտումները: Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր բնութագրել՝ այն առայժմ իներցիոն բնույթ է կրում: Բայց տնտեսական վայրիվերումների բացակայությունը, թերևս, կարելի է դրական համարել, քանի որ հեղափոխություններից հետո տնտեսական անկումների բացակայությունը հազվադեպ հանդիպող երևութ է:

Այսպիսով, 2018 թ. ՀՀ տնտեսության ամենանշանակալի իրողությունը, թերևս, ապրիլյան հեղափոխությունն էր: Եվ հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, որ կա տնտեսության զարգացման կախարդական փայտիկը, ինչը չունեին նախորդ բոլոր կառավարությունները: Դա ստվերային տնտեսության, արհեստական մենաշնորհների, հովանավորվող բիզնեսի և կոռուպցիայի դեմ պայքարն էր: Եվ նոր իշխանությունը մինչև 2018-ի ավարտն աչքի ընկավ հիմնականում կոռուպցիոն դեպքերի բացահայտումներով: Դրանք բազմաթիվ են և կապված են նախկին ու ներկա պաշտոնյաների, նրանց մերձավորների, տարբեր ընկերությունների հետ։

Բայց ծրագրերի առումով, թերևս, ամենանշանակալի բացահայտումը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման գործընթացում թույլ տրված չարաշահումներն էին, որոնց արդյունքում հասցված վնասը կազմում է 23.5 մլրդ դրամ: Այդ չարաշահման փաստով քրեական գործ է հարուցվել: Ի դեպ՝ դեռեւս 2016 թ. ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով այդ ճանապարհաշինական ծրագրին, հայտարարել էր, որ 1 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրում չարաշահումներ կան: «Իրենց գործը ճանապարհ կառուցելը չէ, որ ասենք՝ արել են, թե չեն արել, իրենց գործն այդ վարկը լափելն էր, լափել են»,- հայտարարել էր նա:

Հյուսիս-հարավը ՀՀ-ում երբևէ իրականացված ամենամեծ ծրագիրն էր թե՛ ծավալի, թե՛ գումարային առումով: Նախատեսվում էր շուրջ 1 մլրդ դոլար վարկային գումարով կառուցել 450 կմ երկարությամբ ճանապարհ, որը Հայաստանի հարավն արագընթաց ճանապարհով կկապեր հյուսիսին, իսկ դրա շարունակությունը Վրաստանի տարածքով կհասներ Սև ծով: Ծրագիրը պետք է տևեր 9 տարի և ավարտվեր 2019թ. ամռանը: Բայց ճանապարհի ընդամենը 72 կիլոմետրն է կառուցվել, այն էլ՝ կասկածելի որակով: Նշենք նաև, որ այս ծրագրի իրականացումը նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից էր: «Մենք հետևողական ենք լինելու, որ որակական չափանիշները վերականգնվեն, այսինքն՝ ճանապարհը բերվի պատշաճ մակարդակի: Մեր երկրում, մեր ժողովրդի ծախսած միջոցները բերեն կոնկրետ արդյունքի»,- հայտարարել էր արդեն վարչապետ Փաշինյանը:

Հետհեղափոխական շրջանի աղմկահարույց իրադարձոթյուններից մեկն էլ, թերևս, հունիսին կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված այն փոփոխությունն էր, որի արդյունքում պարտադիր բաղադրիչը կիրառելի դարձավ նաև մասնավոր համակարգի աշխատողների համար, բայց դրա նկատմամբ առաջացած դժգոհությունները մեղմելու համար կառավարությունը կենսաթոշակային ֆոնդին քաղաքացիների մասնակցությունը 5 տոկոսից իջեցրեց 12.5 տոկոսի, փոխարենը բարձրացրեց այդ ուղղությամբ բյուջեի մասնաբաժինը՝ հասցնելով 7.5 տոկոսի: Այս փոփոխությունը դժգոհություններ առաջացրեց նաև կառավարությունում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց, բայց այն չընդունվեց: Ներդրումների և տնտեսական զարգացման նախարար Արծվիկ Մինասյանի դժգոհությունը թեև հրաժարականի չհասավ, բայց Նիկոլ Փաշինյանից բավական կոշտ պատասխան ստացավ:

Հետհեղափոխական շրջանում տնտեսության մեջ դրական զարգացում համարվեց այն փաստը, որ 2018 թ. առաջին կիսամյակում օդային ճանապարհով ՀՀ ժամանողների թիվը գերազանցել էր մեկնողների թվին, թեև, ընդհանուր առմամբ, մեկնող-ժամանողների հաշվեկշիռը շարունակում էր մնալ բացասական: Իսկ ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարի, թերեւս, ամենաչափելի արդյունքներից մեկն էլ այն էր, որ ըստ կառավարության՝ 37 հազար չգրանցված աշխատատեղ արձանագրվեց:

2018 թվականին՝ դեռևս մինչև հեղափոխությունը, աշխատանքները դադարեցրեց Թեղուտի հանքավայրը, քանի որ պոչամբարը փլուզման վտանգի առաջ էր կանգնել: Այս հանգամանքը բացասաբար ազդեց տնտեսության վրա՝.դանդաղեց արտահանման աճը, փակվեցին աշխատատեղեր, կրճատվեցին հարկերը: Արդեն հեղափոխությունից հետո աշխատանքը դադարեցրեց Ամուլսարի ոսկու հանքավայրը: Դա բացասաբար անդրադարձավ հատկապես ներդրումների վրա, և ակնկալվող 59 միլիարդ դրամից ներդրվեց ընդամենը 20 մլրդ դրամը:

Թե հանքարդյունաբերությունն ինչպիսի փողեր է բերել այդ ոլորտը համակարգող նախկին պաշտոնյաներին ու սեփականատերերին, հայտնի դարձավ, Փաշինյանի բնութագրմամբ, անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր կաշառքի գործի մասին հանրայնացմամբ: Խոսքը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին տրված ո՛չ ավելի, ո՛չ պակաս՝ 14 միլիոն դոլար կաշառքի մասին է՝ հանքերի շահագործման թույլտվություն ստանալու դիմաց:

Յուրաքանչյուր տարի տնտեսական իրադարձություն կարելի է համարել հաջորդ տարվա բյուջեի նախագծի ներկայացումը, քանի որ ֆինանսական այդ փաստաթուղթն է պլանավորում կամ կանխատեսում մեր երկրում սոցիալ-տնտեսական զարգացումները: Այդ առումով սպասումները 2019 թ. բյուջեի նախագծից մեծ էին: Կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարող կառավարությունը, սակայն, չբավարարեց այդ ակնկալիքները, որոնք հիմնականում վերաբերում էին աշխատավարձերի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացմանը:

Այնուամենայնիվ, կարող ենք արձանագրել, որ նոր իշխանությունների կողմից արհեստական մենաշնորհները չհովանավորելու արդյունքում 2018 թ. լայն սպառման մի շարք ապրանքների շուկայում կրճատվել է գերիշխող դիրք ունեցող ընկերությունների մասնաբաժինը: Կարագի շուկայում տնտեսվարողների թիվը 24-ից հասել է 57-ի, իսկ գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը 74%-ից դարձել է 49%-ի, ալյուրի շուկայում տնտեսվարողների թիվը 30-ից հասել է 149-ի և այլևս գերիշխող դիրք ունեցողներ չկան։

Բանանի շուկայում ներկրողների թիվը 9-ից հասել է 21-ի, իսկ գերիշխողի մասնաբաժինը 92%-ից նվազել է 56%-ի: Եվմ վերջապեսմ շաքարավազի շուկայում 36 ներկրողի փոխարեն արդեն կա 62 ներկրող, իսկ գերիշխողի շուկայական մասնաբաժինը թեև մեծ է, բայց 94%-ից իջել է 78%-ի:

Նոր իշխանությունների գործունեության, թերևս, ամենատեսանելի մասի՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին կարող է վկայել այն փաստը, որ, Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, եթե 2017 թվականի հունվար-սեպտեմբերին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը եղել է 515, ապա 2018 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1237:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացմամբ՝ մայիսի 10-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել և քննվել է շուրջ 30 քրեական գործեր, որոնց քննության նախնական արդյունքներով՝ պետական բյուջեին պատճառվել է 18 միլիարդ 965 միլիոն դրամի վնաս: Պետբյուջե է վերականգնվել շուրջ 13 միլիարդ դրամը: «Հաշվեքննիչ պալատի, Ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի մեր գործընկերների միջոցով տարբեր քրեական գործերով, ընդհանուր առմամբ, ստուգում ենք շուրջ 216 միլիարդ 539 միլիոն դրամի ֆինանսական գործարքներ»,- ներկայացրել էր Արթուր Վանեցյանը:

Եվ, վերջապես, ապրիլյան հեղափոխության և հետհեղափոխական զարգացումների արդյունքում բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» հանդեսը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր: Հոդվածում նշվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում էր երկարաձգել պաշտոնավարումը՝ վարչապետ ընտրվելու միջոցով, սակայն ՀՀ ժողովուրդը, խարիզմատիկ և մորուքավոր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարողացավ հեղափոխություն անել՝ առանց զոհերի և բռնությունների: «Պուտինի ոճին հետևող ղեկավարը հեռացվեց, և ոչ ոք չսպանվեց: Ռուսաստանին միջամտելու առիթ չտրվեց»,- գրել էր «Էկոնոմիստ»-ը:

Ամփոփելով՝ նշենք, որ այս տարին հեղափոխական էր, և տրամաբանական է, որ 2019 թ. հեղափոխությունը տեղափոխվի արդեն տնտեսության ոլորտ։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ քաղաքական հեղափոխությունը պետք է վերածել տնտեսական հեղափոխության:

 

Արմինե Ավետյան