Դեֆոլտի ռիսկը կա, բայց փոքր հավանականությամբ․ Վահագն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը  տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանի հետ:

– Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Նախկին իշխանություններն անգամ նվազագույն անցողիկ շեմը չհաղթահարեցին, խորհրդարան անցան համեմատաբար նոր ուժեր:

– Կարծում եմ՝ սա ապրիլյան իրադարձությունների վերջակետն էր, և եթե սա ավելի վաղ տեղի ունենար, մեր պետության համար շատ ավելի լավ կլիներ: Պետք է հույս ունենալ, որ ստեղծված իրավիճակում խորհրդարանը կարող է իրականացնել այն բոլոր երազանքները, որոնց մասին մենք միշտ խոսել ենք:

– ՀԱԿ-ը ինչո՞ւ չմասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եվ դրա համար որևէ բացատրություն չտրվեց:

– Չմասնակցելը ճիշտ էր, պետք էր չխանգարել այն մարդկանց, ովքեր սկսել էին իշխանափոխության գործընթացը, մեր և հեղափոխական ուժերի ձայները մեկտեղվելու էին: Մենք նախկին իշխանությունների դեմ պայքարել էինք նույն գաղափարներով՝ կոռուպցիա, տնտեսական մրցակցության բացակայություն և այլն: Մենք սատարելու ենք գործող իշխանություններին, որ Հայաստանում վերականգնվի սահմանադրական կարգը: Սրա մասին խոսվում էր դեռևս 1998 թվականից, երբ Ռոբերտ Քոչարյանն անօրինական կերպով դարձավ երկրի առաջին դեմքը:

– Ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող գործընթացները՝ հարուցված քրեական գործը, կալանավորումը:

– Այդպես էլ պետք է լիներ: Բոլորն էլ՝ հատկապես Ռոբերտ Քոչարյանը, և այդ օրերին կառավարման համակարգում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները լավ գիտեն, որ տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում: Եթե ուշադիր կարդաք այդ օրերին միջազգային կառույցների հաշվետվությունները, ի վերջո՝ «Վիքիլիքսի» բացահայտումները, կտեսնեք, որ այդ ձևակերպումը համապատասխանում է Ռոբերտ Քոչարյանի կատարած գործողություններին: Իմիջայլոց, առաջին անգամը չէ, որ նա սահմանադրական կարգ է խախտում: 1998թ. նա, լինելով երկրի նախագահ, ԱԺ արտահերթ նստաշրջան պետք է հրավիրեր, չկատարեց այդ պարտականությունը: Երկրի ղեկավարներին դատում են նաև այն բանի համար, որ իրենց պարտականությունները չեն կատարում: Ռոբերտ Քոչարյանն օրենքը շրջանցելու հակում ուներ:

– ՀԱԿ-ը, մասնավորապես՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, մի քանի տարի առաջ հայտարարել էր, թե Հայաստանում դեֆոլտի վտանգ կա: Հիմա նույնպե՞ս կա դրա վտանգը:

– Այդ ռիսկը կա, բայց իրականություն դառնալու հավանականությունը շատ քիչ եմ համարում:

– 2020 թվականին պետական պարտքի մարման ու սպասարկման համար բավականին մեծ գումար պետք է հատկացվի…

– Բավականին մեծ գումարը կազմում է 900 մլն դոլար, դա բյուջեի մեկ երրորդ մասն է կազմում, այդ առումով գործող իշխանությունների վրա ծանր բեռ կա: Եվ այն հարցը, թե ինչո՞ւ աշխատավարձերը կամ նպաստները չեն բարձրացնում, պարզապես դա չեն կարող անել: Այս բյուջեն իրականում նախկին բյուջեի իներցիոն շարունակությունն է:

– Նախկին իշխանությունները հակադարձում են, թե թող հեղափոխական, և ոչ թե իներցիոն բյուջե բերեին:

– Նախկին իշխանությունների հակադարձումերն ինձ համար փաստարկ չեն: Նրանք նախ թող պատասխանեն, թե ինչու են երկիրը հասցրել այսպիսի վիճակի:

– Հնարավո՞ր է դրամն արժեզրկվի: 1 դոլարի համար 480-485 դրամը համարժե՞ք փոխարժեք է:

– Նույնիսկ եթե համարժեք չէ, մի մոռացեք մեր կախվածությունը ներմուծումից: Մենք ուզում ենք, որ ներդրումներ լինեն, տնտեսական աճ լինի, և եթե մեզ ներդրումային գրավչություն է անհրաժեշտ, պետք է դրամավարկային քաղաքականությունն իրականացնել այդ շրջանակներում։ Այսինքն՝ այն դասական մոտեցումը, որ պետք է արժեզրկել արժույթը, որպեսզի արտաքին առևտրում մենք մրցակցային առավելություն ստանանք, այսօրվա տնտեսական մոտեցումների, մոդելների համար միանշանակ չէ:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Արմինե Ավետյան