Արթուր Վանեցյանը կողմնակից է, որ եթե անձը վերականգնում է պետությանը հասցված վնասը, ազատվի քրեական պատասխանատվությունից

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Ինչպես հայտնի է, ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները դիմել են պետգույքի վարչություն՝ ցանկություն հայտնելով Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրել պետությանը: Ծաղկաձորում հրավիրված ասուլիսի ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանեց՝ արդյոք Ավետիսյանը հնարավորություն ո՞ւնի ազատվել քրեական պատժից:

«Մենք տեղեկություններ, ստացանք, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցը պատկանում է օֆշորային մի ընկերության։ Ինչո՞ւ է գրանցված օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցնեն իրական սեփականատերերին։ Օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ նշված օֆշորային ընկերության սեփականատերը Արմեն Ավետիսյանի որդի Արտաշես Ավետիսյանն է և նրա մայրը։ Գույքի ձեռքբերման միջոցների օրինականությունը պարզելու համար կատարվեցին աշխատանքներ։ Այն, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքը պատրաստ է այդ գույքը նվիրաբերել պետությանը, դա մեղմացուցիչ հանգամանք է, բայց արդյոք նա պատիժ կկրի, թե՞ ոչ՝ գնահատական կտրվի քննչական մարմինների, դատարանի կողմից»,- ասաց նա:

ԱԱԾ տնօրենն ասում է, որ ինքը կողմնակից է՝ եթե անձը վերականգնում է պետությանը հասցված վնասը, ազատվի քրեական պատասխանատվությունից․ «Լավ, եթե մարդ գնաց նստեց, պետությանը հասցված վնասը չվերականգնվեց, ու մի քանի տարի հետո ազատ արձակվեց, ի՞նչ է դրանից փոխվելու։ Ի՞նչ է տալիս մեզ տնտեսական հանցագործություն իրականացրած անձին տանել դատապարտելը։ Ես գտնում եմ՝ եթե մարդը ծանր հանցագործություն չի կատարել, մարդու առողջությանը վնաս չի տվել, և օրենքը թույլ է տալիս, պետք չի մարդուն տանել նստացնել»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: