Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետնախարար լորդ Վերնոն Քոաքերին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անդրադառնալով Բաքվում անցկացվող ADEX-2026 և Securex Caspian ցուցահանդեսների նշանակությանը՝ բրիտանացի նախարարը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան շահագրգռված է մասնակցելու այս միջոցառմանը։ Ն

Վերնոն Քոաքերն ընդգծել է, որ Ադրբեջանը Միացյալ Թագավորության համար կարևոր և բարեկամական երկիր է՝ նշելով, որ Լոնդոնը շահագրգռված է այդ բարեկամական կապերի շարունակմամբ։

Ալիևը շնորհակալություն է հայտնել բրիտանացի նախարարին ցուցահանդեսներին մասնակցելու համար և հավելել, որ ADEX-ը երկար տարիներ կարևոր միջազգային միջոցառում է։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան երկկողմ գործընկերության շրջանակում նոր էջ են բացել՝ համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Ալիևը հայտնել է, որ ավելի քան 20 տարի Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում ներդրումներ են իրականացվում, և այսօր այդ հատվածն արտադրանք է թողարկում ինչպես ներքին կարիքների, այնպես էլ արտահանման համար։ Ալիևն անդրադարձել է առաջատար ընկերությունների հետ համագործակցության հեռանկարներին՝ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման, ինչպես նաև Ադրբեջանում համատեղ ձեռնարկությունների ստեղծման նպատակով։ Այս համատեքստում նա ընդգծել է Միացյալ Թագավորության հետ գործընկերության կարևորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի