Ադրբեջանական SOCAR-ը մտնում է ԱՄՆ գազային շուկա․ Comstock-ը գործարքի հաշվին կկրճատի պարտքը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) պատրաստվում է ձեռք բերել  բնական գազ արտադրող ԱՄՆ Comstock Resources ընկերության Haynesville թերթաքարային ակտիվներում ունեցած բաժնեմասերը: Ըստ Reuters-ի՝  գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 1,65 միլիարդ դոլար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պայմանագրի համաձայն՝ SOCAR-ը ձեռք կբերի Comstock-ի Legacy Haynesville  հանքավայրի ակտիվների 20 տոկոսը և Western Haynesville ակտիվների 15 տոկոսը։ Բացի այդ, ադրբեջանական ընկերությունը կտիրանա Comstock-ի Pinnacle Gas Services-ի 73 տոկոս բաժնեմասի 15 տոկոսին։

Կողմերը նախատեսում են գործարքն ավարտին հասցնել մինչև 2026 թվականի վերջը։ Comstock-ը մտադիր է ստացված միջոցներն առաջին հերթին ուղղել պարտքի կրճատմանը։ Ընկերության հաշվարկներով՝ գործարքից հետո հունիսի 30-ի դրությամբ 3,1 միլիարդ դոլար կազմող զուտ պարտքը կնվազի մինչև մոտ 1,5 միլիարդ դոլարով։

Ադրբեջանական ընկերությունը հայտնում է, որ  SOCAR-ը և ամերիկյան Comstock Resources, Inc. ընկերությունը ստորագրել են մտադրության նամակ՝ ռազմավարական գործընկերություն հաստատելու համար։Կողմերը նպատակ ունեն վերջնական առքուվաճառքի պայմանագիրը համաձայնեցնել և ստորագրել այս տարվա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ, իսկ գործարքն ավարտին հասցնել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ համապատասխան պայմանների կատարումից հետո, այդ թվում՝ անհրաժեշտ պետական և երրորդ կողմերի հաստատումները ստանալուց հետո։

SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը, մասնավորապես, ասել է․ «Այս գործընկերությունը ամուր հիմք է ստեղծում մեր ռազմավարական համագործակցության հետագա ընդլայնման համար՝ համատեղելով SOCAR-ի և Comstock-ի հարուստ փորձն ու լայն հնարավորությունները։ Մենք ուրախ ենք ներդրումներ կատարել Haynesville և Western Haynesville հանքավայրերի մշակման ոլորտում մեծ փորձ ունեցող թիմի հետ համատեղ և վստահ ենք, որ մեր երկարաժամկետ գործընկերությունը հաջողությամբ կզարգանա»։

«Comstock» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մ. Ջեյ Էլիսոնն էլ նշել է․ «Մենք ուրախ ենք հայտարարել SOCAR-ի հետ մեր ռազմավարական գործընկերության մասին։ Այս գործընկերությունը հնարավորություն կտա ներգրավել հեղինակավոր միջազգային ռազմավարական գործընկեր, ինչը կնպաստի մեր ներդրողների համար արժեքի ստեղծման գործընթացի արագացմանը, միաժամանակ կապահովի պարտքային բեռի զգալի կրճատում և Western Haynesville տարածքի նախատեսվող զարգացման ծրագրի ամբողջական ֆինանսավորում։ Միևնույն ժամանակ, Comstock-ը կպահպանի օպերատորի գործառույթները և վերահսկողությունը upstream և midstream ակտիվների նկատմամբ, ինչպես նաև մասնակցության բաժնեմասի փուլային նվազեցման մեխանիզմի միջոցով կպահպանի ապագայում արժեք ստեղծելու ներուժը»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի