Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ուկրաինայի երկու ուժային կառույցների ներկայացուցիչների միջև

Լուրեր

20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի, ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանը անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
Բոլորը

Մի խումբ անձինք հարձակվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների վրա, որոնք Կիևում հետաքննում էին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից ենթադրաբար նախապատրաստվող ահաբեկչությունը։ Այս մասին հաղորդվում է ՈւԱԾ-ի տելեգրամյան ալիքում։ Միջադեպի հետևանքով կան վիրավորներ․ Current time-ը։

«Հասցեներից մեկում խուզարկության ժամանակ մի խումբ անձինք զինված հարձակում են իրականացրել ՈւԱԾ օպերատիվ-քննչական խմբի վրա։ Նրանք փորձել են խոչընդոտել քննչական գործողությունների իրականացմանը և ավտոմեքենաներով փակել իրավապահների ճանապարհը»,- ասվում է հաղորդագրությունում։

ՈւԱԾ-ի տվյալներով՝ հարձակվողները ձերբակալվել են։ Ծառայությունը հայտնել է, որ նրանք Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումներից մեկի ներկայացուցիչներ են, սակայն չի հստակեցրել, թե որ կառույցի մասին է խոսքը։

«Ուկրաինսկայա պրավդա»-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել ՈւԱԾ-ի և Պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության՝ ԳՀՎ-ի ներկայացուցիչների միջև։ Ըստ պարբերականի՝ կողմերը հետագայում պայմանավորվել են լիցքաթափել զենքերը, որից հետո սկսվել են քննչական գործողություններ։

Դեպքի վայր են ժամանել նաև Ուկրաինայի Պետական հետաքննությունների բյուրոյի քննիչները և ՈւԱԾ-ի «Ալֆա» հատուկ գործողությունների կենտրոնի ստորաբաժանումը։

«Իրավիճակով արդեն զբաղվում են Պետական հետաքննությունների բյուրոն և Գլխավոր դատախազի գրասենյակը։ Կարևոր է ապահովել մանրակրկիտ և անաչառ քննություն, սակայն ոչ ոք իրավունք չունի անպատիժ առևանգել զինծառայողների, կրակ բացել մեր քաղաքների փողոցներում, տալ և կատարել հանցավոր հրամաններ»,- «ՌԲԿ-Ուկրաինա»-ին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Ավելի վաղ ՈւԱԾ-ն հայտարարել էր, որ կանխել է ահաբեկչություն, որը, ծառայության պնդմամբ, ՌԴ ԱԴԾ-ն նախապատրաստել էր «ռուսական ընդդիմադիր քաղաքական-ազգային շարժման առաջնորդներից մեկի» դեմ, որը Ուկրաինա էր ժամանել Անկախության օրվա կապակցությամբ։ «ՌԲԿ-Ուկրաինա»-ն գրել էր, որ խոսքը «Ռուսական կամավորական կորպուսի» հրամանատարի տեղակալ Ստեպան Կապլունովի մասին է։

Սեպտեմբերի 1-ին ՌԿԿ-ն հայտարարել էր, որ Կապլունովին անհայտ անձինք առևանգել են սեփական տան բակից։ Նրա փաստաբանները դիմել էին Պետական հետաքննությունների բյուրո, որը հաստատել էր դիմումի ստացումը։

Կապլունովի փաստաբան Տարաս Բորովսկին պնդում է, որ նրա տան մոտ էին ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, իսկ Կապլունովի ծառայակիցների հայտնվելուց հետո կրակոցներ են սկսվել։ Փաստաբանի խոսքով՝ ավելի ուշ դեպքի վայր է ժամանել ԳՀՎ հատուկ ստորաբաժանման հրամանատարը՝ «Թիմուր» մականունով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի