Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին

Լուրեր

21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հայտարարել է, որ Պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության հետ համատեղ կանխել է ռուս ընդդիմադիրներից մեկի դեմ մահափորձը․ գրում է Meduza-ն։

«ՌԲԿ-Ուկրաինա»-ն, հղում անելով ՈւԱԾ հաղորդագրությանը, գրում է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ծրագրել էր մահափորձն իրականացնել ընդդիմադիրի՝ Կիև կատարելիք այցի ժամանակ՝ Ուկրաինայի Անկախության օրը՝ օգոստոսի 24-ին։

ՈւԱԾ-ն չի հրապարակել այն ընդդիմադիրի անունը, որի դեմ, ըստ ծառայության, նախապատրաստվում էր մահափորձը,  այլ մանրամասներ նույնպես չի հայտնել։

Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը «Ռուսական կամավորական կորպուսի» (ՌԿԿ) հրամանատարի տեղակալ Ստեպան Կապլունովի մասին է։ Սեպտեմբերի 1-ին ՌԿԿ-ն հայտնել էր, որ Կապլունովը մի քանի օր առաջ անհետացել է իր տան մոտից, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

2025 թվականի դեկտեմբերին ՌԿԿ-ն հայտարարել էր իր հրամանատար Դենիս Կապուստինի մահվան մասին։ Սակայն ավելի ուշ պարզվել էր, որ Կապուստինը ողջ է, իսկ նրա մահվան մասին տեղեկությունը տարածվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների իրականացրած գործողության շրջանակում։

Թարգմանությունը ՝ Էմմա Չոբանյանի