Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
Տնտեսություն
02.09.2026 | 13:16
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանից 60 տոննա ձուկ և ձկնամթերք է արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։
«Հաշվի առնելով ԱՄԷ շուկայում հայկական ձկնամթերքի նկատմամբ առկա մեծ պահանջարկը՝ պետությունը պատրաստ է աջակցել ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերություններին՝ կապ հաստատելու ԱՄԷ արտահանում իրականացնող կազմակերպության հետ և ձևավորելու հետագա համագործակցություն։
Պահանջվող խմբաքանակը՝ իշխան ձուկ՝ 4 կգ և ավելի քաշով, որը պետք է համապատասխանի սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջներին»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում, ուր նշված են նաև կոնտակտային անձի տվյալները։

