Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լուրեր

26.11.2026 | 12:49
Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղը սպասարկել է հարբած մրցավար
26.11.2026 | 12:38
Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի, ԵՄ-ի և 12 այլ խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ
26.11.2026 | 12:32
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 12:30
Պետք է հասկանանք` տաքսու վարորդների ապահովագրական հարցն ինչպես ենք լուծելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 12:23
Կալանավորի մոտ ծանր աստիճանի նեյրոֆիբրոմատոզ է․ «Չի կարողանում պառկել, միզել, խցում ծաղրի է ենթարկվում»․ ահազանգ
26.11.2026 | 12:19
Հայաստանում մեկնարկել է հայ և ադրբեջանցի 60 հասարակական գործիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.11.2026 | 12:10
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ՀՀ-ում են // Ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 12:02
Հաստատվեց TRIPP-ի զարգացման ընկերություն հիմնելու համաձայնագիրը. հաջորդ շաբաթ կստորագրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 11:59
Թրամփի բանագնաց Քուշները Պուտինին անվանել է «պատմական դեմք» և «քաղաքականության գրոսմայստեր»
26.11.2026 | 11:53
«Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, որոշումը Մոսկվայից է»․ Արզաքանցյանը նշանակվել է Մերգելյան ինստիտուտի տնօրեն
26.11.2026 | 11:50
Հաքերները կոտրել են գաղտնաբառերի կառավարման խոշորագույն մեսենջերներից մեկը՝ 1Password-ը
26.11.2026 | 11:42
Երևանում գումարի շուրջ վեճի ժամանակ դանակահարել են 15-ամյա պատանու․ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել
26.11.2026 | 11:33
Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
26.11.2026 | 11:22
Գովազդային ընկերությունը դատի է տվել Թաթոյանի «Միասնության թևեր»-ին․ պահանջում է կուսակցությունից 152 մլն դրամ բռնագանձել
26.11.2026 | 11:14
Կանանց խաբեությամբ բերել են Հայաստան և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ․ երեք օտարերկրացի կալանավորված է
Բոլորը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Փեզեշքիանը գոհունակությամբ հիշել է Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումներն ու հեռախոսազրույցները՝ ընդգծելով, որ Իրանի համար այդ բարդ ժամանակահատվածում նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը, նրա ցուցաբերած աջակցությունը, հայտնած ցավակցությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը բարձր են գնահատվում Իրանի պետության և ժողովրդի կողմից։

Նշելով երկկողմ հարաբերությունների զարգացման շատ լավ հնարավորությունները՝ Իրանի նախագահը հայտնել է Թեհրանի շահագրգռվածությունը Բաքվի հետ կապերը բոլոր ոլորտներում ընդլայնելու հարցում:

Իր հերթին, Ալիևը նշել է, որ Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ և բանակցային լուծմանը։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-իրանական համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ տարբեր ոլորտներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի