Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 10:55
Լոռու, Արմավիրի և Կոտայքի 4 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են․ ժամը 08։00-ին բացվել են բոլոր 14 տեղամասերը․ ԿԸՀ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Իշխանական պատգամավորը չի բացառել ՌԴ-ի կողմից ՀՀ-ի վրա ճնշումների գործադրումը, այդ թվում՝ եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու նպատակով, սակայն նա բացառում է, որ ճնշման ներքո ՀՀ-ի շահերի դեմ քայլեր կարվեն կառավարող ուժի կողմից։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է բոլոր հարվածներին և պատրաստ է այնպես անել, որպեսզի ՀՀ քաղաքացին իր վրա այդ հարվածները չվերցնի այնքան սուր, որքանով նրան ահաբեկում են, որքանով փորձում են վախեցնել և, ընդհանուր առմամբ, նպատակ ունեն բացասական տրամադրություններ ստեղծել»։

Տիկին Բադալյանն ասում է, որ ՌԴ-ից հավանական ճնշումների հարցը քննարկվում է դեռևս 44-օրյա պատերազմից հետո, և կառավարությունը կանխատեսել է ճնշման ենթակա հնարավոր ոլորտները, ու հարվածներից պաշտպանվելու քայլեր են արվել։

«Միշտ այդ սպառնալիքը կախված է, որ գազի գինը կթանկանա, որ գազի մատակարարումը կդադարեցնեն, անընդհատ այս ամենը խոսակցության մեջ է։ Եվ ինչո՞ւ որևէ բան չի փոխվում, որովհետև այս ընթացքում անխոնջ աշխատանք է կատարում Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Նա հանգիստ նստած չէ՝ սպասելու համար, թե երբ գազը կփակեն կամ երբ գազի գինը կբարձրացնեն, կամ ինչ կլինի։ Այդ աշխատանքը տարվում է օրնիբուն, և ես վստահ եմ, որ նույն տեմպերով և է՛լ ավելի մեծ տեմպերով այդ աշխատանքները շարունակվելու են։ Որևէ անակնկալ ելք չկա, որի մասին մենք չենք մտածել, ու հանկարծ անակնկալ կարող է լինել մեզ համար»։

Իշխանական պատգամավորը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է տնտեսության ճյուղերի և արտահանման նոր շուկաներ գտնելու հարցը, ինչը հնարավորություն է տալիս կառավարել այդ ոլորտում հնարավոր ռիսկերը։

«Բացառում եմ, որ որևէ ճնշում կարող է ստիպել մեզ Հայաստանի Հանրապետության կամքին և շահերին հակառակ որևէ քայլ անել։ Այ դա ես բացառում եմ և այդ առումով ամբողջությամբ վստահում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին»։

Փաշինյանի հետ հանդիպումից առաջ Պուտինի օգնական Ուշակովը բացահայտ հայտարարել է, որ Կրեմլին «մտահոգում են ՀՀ-ում ընդդիմադիր առաջնորդների զանգվածային ձերբակալությունները»՝ ընդգծելով, որ խոսքը ՌԴ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման կողմնակից քաղաքական գործիչների մասին է։

Արձագանքելով այս հարցին՝ Բադալյանը հակադարձ հարց է հնչեցրել․ «Ստացվում է՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը ՌԴ-ի ներկայացուցիչնե՞րն են, և կալանքով՝ ՌԴ-ի՞ն ենք նեղացնում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ դիտեք այս հղումով։

Ռոբերտ Անանյան