«Մանչեսթեր Յունայթեդն» ինքնագոլերի ռեկորդ է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել իր օգտին ինքնագոլերի քանակով, հաղորդում է Opta-ն:
Անգլիայի առաջնության երկրորդ տուրում մանչեսթերցիները սեփական խաղադաշտում 5:2 հաշվով հաղթել են «Իպսվիչ Թաունին»։ Տանտերերի գոլերից մեկը խփել է «Իպսվիչ Թաունի» անգլիացի պաշտպան Ջեյքոբ Գրիվզը, որը 56-րդ րոպեին գրավել է սեփական դարպասը:
Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» օգտին գրանցված ինքնագոլերի քանակը հասել է 80-ի։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը «Լիվերպուլն» էր, որի օգտին գրանցվել է 79 ինքնագոլ։

