«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
Բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Ալանը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա բրազիլացին 5 տարվա պայմանագիր է կնքել մանչեսթերյան ակումբի հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի արժեքը կազմելու է 40 միլիոն եվրո:
Ալանը «Պալմեյրասի» սան է: Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 6 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 20 միլիոն եվրո է գնահատում բրազիլացու տրանսֆերային արժեքը:

