Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ խորտակված լաստանավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել

Լուրեր

27.09.2026 | 10:55
Լոռու, Արմավիրի և Կոտայքի 4 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են․ ժամը 08։00-ին բացվել են բոլոր 14 տեղամասերը․ ԿԸՀ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ափերի մոտ շրջված FİLOJET լաստանավի անձնակազմի կազմում ընդգրկված Ադրբեջանի քաղաքացիներ Վալեհ Գումմաթովը և Ռաշադ Իբրահիմովը փրկվել են։ Այս մասին Azertac-ին հայտնել է Ադրբեջան-Կիպրոս բարեկամության ընկերության ղեկավար Օրհան Հասանօղլուն։

Նրա խոսքով՝ անձամբ է կապ հաստատել այն հիվանդանոցի հետ, ուր տեղափոխվել էին Ադրբեջանի քաղաքացիները։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո տղամարդիկ դուրս են գրվել հիվանդանոցից, նրանց առողջական վիճակը մտահոգության տեղիք չի տալիս։ Հասանօղլուն նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և տուժածներին։

Ավելի ուշ նա ադրբեջանական APA-ին հայտնել է, որ Ադրբեջանի ևս երկու քաղաքացիներ լաստանավի ուղևորներ են եղել․ նրանք նույնպես փրկվել են։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիրենիայից (թուրքերեն տարբերակը՝ Գիրնե) դեպի Թուրքիայի Թաշուջու նավահանգիստ ուղևորվող լաստանավն ափից 2,5 կիլոմետր հեռավորության վրա շրջվել է։ Լաստանավում եղել է 279 մարդ։

Հյուսիսային Կիպրոսի տրանսպորտի նախարար Էրհան Արիկլիի տեղեկացմամբ՝ նավը ամբողջությամբ ջրի տակ է անցել և գտնվում է 514 մետր խորության վրա։ Նավի հետ կապը կորել էր նավահանգստից դուրս գալուց 35 րոպե անց։ Պատահարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 242-ը՝ փրկվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի