Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավի շրջվելու հետևանքով 8 մարդ մահացել է, 18-ը՝ անհետ կորել

Լուրեր

27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
Բոլորը

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կիրակի ուղևորատար լաստանավի շրջվելու հետևանքով 8 մարդ մահացել է, իսկ 18-ը շարունակում է անհետ կորած համարվել: Այս մասին հայտնել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախագահ Թուֆան Էրհուրմանը, գրում է Անադոլու գործակալությունը։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ նավը խորտակվել է Կիրենիա ափամերձ քաղաքի մոտ շրջվելուց հետո և այժմ գտնվում է 514 մետր խորության վրա։ Նա ասել է, որ 241 մարդ փրկվել է։

«Նավում գտնվող 8 մարդ մահացել է, մենք որոնում ենք ևս 18 մարդու»,- ասել է Էրհուրմանը։

Նա հավելել է, որ հայտնաբերված 8 մարմիններից 4-ը նույնականացվել են, մինչդեռ մյուս 4-ի նույնականացման աշխատանքները շարունակվում են։ Անհետ կորածների որոնողական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայից լրացուցիչ ուժեր և միջոցներ են ուղարկվել։ Էրհուրմանի խոսքով՝ Թուրքիան գործողությանը ներգրավել է երեք ինքնաթիռ, չորս անօդաչու թռչող սարք, վեց ուղղաթիռ, առափնյա պահպանության չորս նավակ, արագընթաց հարվածային նավ, ֆրեգատ և պարեկային նավ։

Հյուսիսային Կիպրոսի Նախարարների խորհուրդը աղետից հետո եռօրյա ազգային սուգ է հայտարարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի