Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում

Լուրեր

27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
Բոլորը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գնահատել է Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունների բարելավման հնարավորությունները՝ նշելով, որ այս պահին դրա համար տեսանելի հիմքեր չկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ փոխանցելով Պեսկովի խոսքերը։

«Ես չեմ տեսնում որևէ պատճառ՝ հույս ունենալու Եվրոպայի հետ մեր հարաբերությունների բարելավման վրա։ Իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչների ներկայիս սերունդը բախման տրամադրված է ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Նրանք լիովին մոբիլիզացնում են Եվրոպայի ռազմական ներուժը և ուղղորդում այն ​​մեր երկրի դեմ՝ անմիջականորեն մասնակցելով մեր դեմ ռազմական գործողություններին»,-ասել է Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ, այդուհանդերձ, Մոսկվան բաց է այդ հարաբերությունները վերակառուցելու համար։«Մենք, իհարկե, պետք է բաց մնանք հարաբերություններ կառուցելու համար, և մենք իսկապես պահպանում ենք մեր պատրաստակամությունը դրա համար, բայց պետք է լավ հասկանանք, թե ում հետ գործ ունենք»,-հավելել է Պեսկովը։