Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 16-22-ը։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 16-ին, 20-ին և 22-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 22-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 21-ին։
Հրազդան քաղաքում՝ օգոստոսի 17-21-ը։
Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։

