Վրաստանում ուժեղ անձրևները ջրհեղեղ են առաջացրել․ վնասվել են տներ, ճանապարհներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 13:08
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Խարկովին․ զոհեր և վիրավորներ կան
26.11.2026 | 12:59
Լեհաստանը հայտարարել է արևելյան սահմանի երկայնքով ոչ թռիչքային գոտի ստեղծելու մտադրության մասին
26.11.2026 | 12:49
Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղը սպասարկել է հարբած մրցավար
26.11.2026 | 12:38
Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի, ԵՄ-ի և 12 այլ խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ
26.11.2026 | 12:32
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 12:30
Պետք է հասկանանք` տաքսու վարորդների ապահովագրական հարցն ինչպես ենք լուծելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 12:23
Կալանավորի մոտ ծանր աստիճանի նեյրոֆիբրոմատոզ է․ «Չի կարողանում պառկել, միզել, խցում ծաղրի է ենթարկվում»․ ահազանգ
26.11.2026 | 12:19
Հայաստանում մեկնարկել է հայ և ադրբեջանցի 60 հասարակական գործիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.11.2026 | 12:10
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ՀՀ-ում են // Ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 12:02
Հաստատվեց TRIPP-ի զարգացման ընկերություն հիմնելու համաձայնագիրը. հաջորդ շաբաթ կստորագրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 11:59
Թրամփի բանագնաց Քուշները Պուտինին անվանել է «պատմական դեմք» և «քաղաքականության գրոսմայստեր»
26.11.2026 | 11:53
«Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, որոշումը Մոսկվայից է»․ Արզաքանցյանը նշանակվել է Մերգելյան ինստիտուտի տնօրեն
26.11.2026 | 11:50
Հաքերները կոտրել են գաղտնաբառերի կառավարման խոշորագույն մեսենջերներից մեկը՝ 1Password-ը
26.11.2026 | 11:42
Երևանում գումարի շուրջ վեճի ժամանակ դանակահարել են 15-ամյա պատանու․ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել
26.11.2026 | 11:33
Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Բոլորը

Վրաստանի արևմուտքում  Բաղդատիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևները ջրհեղեղ են առաջացրել, գրում են տեղական լրատվամիջոցները։ Ջուրը հեղեղել է ճանապարհները, բնակելի տների բակերն ու գյուղատնտեսական հողատարածքները ինչպես Բաղդաթի քաղաքում, այնպես էլ հարակից գյուղերում։

Անձրևները վնասել են ճանապարհները։ Դրանք մաքրելու համար մոբիլիզացվել է տեխնիկա։ Բաղդաթիի քաղաքապետարանը թեժ գիծ է բացել տեղատարափ անձրևներից տուժած բնակիչների համար։

Նշվում է, որ Ներգեթի գյուղում սողանք է տեղի ունեցել։ Առանց գազի է մնացել 1300 ընտանիք, իսկ առանց  էլեկտրաէներգիայի՝ 700 ընտանիք։ Տեղում աշխատում է ծանր տեխնիկա, իրականացվում են տարածքի մաքրման և վնասի գնահատման աշխատանքներ։

Բացի այդ, Սաիրմե տանող ճանապարհի 3-րդ կիլոմետրում սողանք է տեղի ունեցել, որը փակել է երթևեկելի հատվածը։ Ճանապարհի այդ հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։ Տեղում աշխատում է հատուկ տեխնիկա, իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի