Էդուարդ Սպերցյան. «Շարունակում ենք առաջ շարժվել և ցուցադրել մեր առավելագույնը»
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Սաուդյան Արաբիայի բրոնզե մեդալակիր «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերում:
«Ողջույն բոլորին։ Այս պահին հանդիպումների ժամանակացույցը շատ խիտ է, մարզումները լիարժեք ընթացքի մեջ են, իսկ մրցաշրջանը թափ է հավաքում։
Առջևում շատ խաղեր և աշխատանք կա։ Շարունակում ենք առաջ շարժվել և ցուցադրել մեր առավելագույնը»,- տելեգրամյան ալիքում գրել է 26-ամյա ֆուտբոլիստը։
«Ալ Ահլիի» կազմում անցկացրած 4 պաշտոնական խաղում Էդուարդ Սպերցյանը դարձել է 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Դավիթ Եղիազարյան

