Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
Քաղաքականություն
28.08.2026 | 20:54
Իրանը ներառվել է այն երկրների ցանկում, որտեղ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները գործում են պատերազմի և զինված հակամարտության պայմաններում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Փաստաթուղթը փոփոխություններ է մտցնում Դիվանագիտական ծառայության աշխատակիցներին երաշխիքների և փոխհատուցումների տրամադրման կանոններում, որոնք հաստատվել են Նախարարների կաբինետի 2008 թվականի հունվարի 21-ի թիվ 11 որոշմամբ:
Որոշման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգրկվել է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների համար աշխատանքի հատուկ պայմաններ ունեցող երկրների ցանկում։
Նշվում է, որ Իրանն այս ցանկում դարձել է ութերորդ երկիրը։ Որոշումն ընդգրկում է 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

