COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
Հասարակություն
27.08.2026 | 19:44
ԿԳՄՍ փոխնախարարն Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև հոկտեմբերի վերջին երկու շաբաթվա ընթացքում նախատեսվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) միջոցառմանը, որի շրջանակում Հայաստանը նախատեսում է հյուրընկալել շուրջ բազմահազար պատվիրակների:
Այս ընթացքում Երևանի դպրոցներում և քոլեջներում առկա դասեր չեն կազմակերպվելու, սակայն նախատեսված ուսումնական գործընթացը պետք է լրացվի և պատշաճ կազմակերպվի։

