Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Հասարակություն
26.08.2026 | 22:44
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 51-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
51-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

