Քոչարյանին տանում են կալանքի, Սարգսյանին՝ արգելում լքել երկիրը․ Փաշինյանի հայտարարությունից 1 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 18:54
Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին
26.08.2026 | 18:47
Սեդրակն ուժեղ տղա ա, կդիմանա, ԵՄ ո՞ր երկրում ա սենց բան հնարավոր, իմ կարծիքով՝ ոչ մի․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:36
74 տարեկան տատիկն ու նրա երկու դուստրերը գտնվում են Աբովյանի կանանց գաղութում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
26.08.2026 | 18:15
Քոչարյանին տանում են կալանքի, Սարգսյանին՝ արգելում լքել երկիրը․ Փաշինյանի հայտարարությունից 1 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:13
Զինվորների վրաերթի գործով ևս մեկ ձերբակալված կա // Մոսկվան՝ ՀԿԵ-ի կոնցեսիան փոխանցելու մասին․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 18:01
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի ու եկամուտների մասնաբաժինների շուրջ. ԻՀՊԿ
26.08.2026 | 17:58
Ծանրորդ Նարե Առաքելյանը՝ Եվրոպայի Մ-15 փոխչեմպիոն
26.08.2026 | 17:57
Նախկին թալանչիների մեծ մասը հիմա ձեզ համար ընտրություններում ձայն բերողներ են․ Իրինա Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:52
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ
26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
Բոլորը

«Էն, որ Ձեր շարքում միլիոնատեր է նստած, դուք ի՞նչ լեգիտիության մասին եք խոսում։ Այո, այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանությունը լեգիտիմության խնդիր ունի այնքան ժամանակ, քանի դեռ քոչարյանասերժական կլանը չի ունեզրկվել՝ մինչև բառիս ամենավերջին կոպեկները»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած այս հայտարարությունից մեկ օր անց Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները հայտնվեցին Հակակոռուպցիոն կոմիտեում՝ մեղադրյալի կարգավիճակով։

Իրավապահների ուշադրության կենտրոնում Քոչարյանի նախագահության 10 տարիներին պետական գույքի օտարման մի շարք գործարքներ են։ Խոսքն արժեքավոր հողերի ու շինությունների մասին է Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների հարակից տարածքներում, Կասկադի հարևանությամբ, Պարոնյան 8 հասցեում, «Կապուտակ Սևան» առողջարանի տարածքում, Ծիծեռնակաբերդի խճուղում, ինչպես նաև «Սպայի տուն» պատմամշակութային հուշարձանի և Նալբանդյան 16 հասցեի տարածքում։ Գործի մեկ այլ դրվագ էլ վերաբերում է «Toyota Երևան»-ին փոխանցված պետական հողատարածքներին։ 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը Հակակոռուպցիոն կոմիտեից դուրս գալիս նրա մեղադրանքի մասին երկրար չխոսեց։ Նշեց միայն, որ վերագրվող արարքները կապ չունեն Քրեական օրենսգրքի առաջադրված հոդվածի հետ:

Ըստ իրավապահների վարկածի՝ արժեքավոր պետական գույքերը սկզբում շուկայականից էականորեն ցածր գնով վաճառվել են Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց  ընկերություններին, իսկ հետագայում այդ ընկերությունների բաժնեմասերը կամ գույքը հայտնվել է Քոչարյանի ընտանիքի կամ նրա շրջապատի վերահսկողության ներքո։ 

Այս գործի շրջանակում Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, երեկ նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է։

Կալանքի տարվելու նպատակով ձերբակալվել էր նաև Քոչարյանը։ Միայն թե նրան երեկ հնարավոր չի եղել դատարան ներկայացնել, քանի որ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ի տարբերություն ձերբակալված երկրորդ նախագահի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրվել է, ոչ թե բերվել Հակակոռուպցիոն կոմիտե։  Սարգսյանին վերագրվող դրվագով մեղադրյալ է նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Ըստ մեղադրանքի՝ 2005 թվականին, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր, «Ինգեոկոմ-Երևան» ընկերությանն է փոխանցվել Երևանի «Սպայի տուն» պատմամշակութային հուշարձանը և Նալբանդյան 16-ի անավարտ շինությունը։ Հետագայում «Սպայի տունը» Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի թույլտվությամբ քանդվել է, իսկ այդ տարածքները հայտնվել են «Պիացցա Գրանդե» ընկերության կազմում։

Հակակոռուպցիոն կոմիտեից դուրս գալուց հետո Սարգսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին։ Ասաց՝ գործի նյութերին դեռևս ծանոթ չէ։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան