Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան

Լուրեր

05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք փորձում են խուսափել մոբիլիզացիայից և ռազմաճակատ ուղարկվելուց։

Այս մասին Սիմոնյանը հայտնել է «Дождь» հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով լրագրող Եկատերինա Կոտրիկաձեի հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել ռուսաստանցիների նոր հոսք։

«Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա եկել այստեղ։ Ռուսաստանից մարդիկ, ինչպես գիտեք, կարող են գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ բարի գալուստ Հայաստան»,- ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսաստանցիներին կվերաբերվեն հարգանքով և անհրաժեշտության դեպքում կօգնեն նրանց։

«Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք։ Նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ փնտրում էին՝ Հայաստան գալով։ Եվ երբ հարմար լինի, կարող են վերադառնալ Ռուսաստան։ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կօգնի»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հաղորդման ընթացքում Սիմոնյանը անդրադարձել է նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներին և ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալուն։