Հարսանիքի հուշամեդալներ են առգրավել. խուզարկության որոշումը երեկ է տրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Լևոն Քոչարյանի բնակարանում իրականացված խուզարկության վերաբերյալ փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարեց, որ գործողության ժամանակագրությունն իր համար քաղաքական հետապնդման մասին խոսելու հիմք է տալիս։

Սողոյանի խոսքով՝ քննիչը խուզարկություն իրականացնելու միջնորդությունը դատարան ներկայացրել է հենց նախորդ օրը՝ Լևոն Քոչարյանի ելույթից հետո։

«Շատ պատահական «զուգադիպություն» է, որ քննիչը որոշել է միջնորդությունը հայցել դատարանից խուզարկություն իրականացնել հենց երեկ։ Ժամը չենք կարող տեսնել, բայց ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ դա տեղի է ունեցել հենց Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Սա ինքնին արդեն ծանրակշիռ փաստ է քաղաքական հետապնդումը հիմնավորելու»,- նշեց փաստաբանը։

Սողոյանի խոսքով՝ խուզարկությունն իր բնույթով նաև «պատժիչ-ռեպրեսիվ» գործողություն է եղել՝ հատկապես հաշվի առնելով, որ տանը եղել են Քոչարյանի անչափահաս երեխաները։

«Երեխաները շփոթված էին։ Պատկերացրեք՝ դուռը Ռոբերտ Քոչարյան կրտսերն է բացել ու սենց ասում էր՝ «էս ի՞նչ են անում էս մարդիկ էստեղ»։ Լևոնի կինն էլ փորձում էր փոքրիկին բացատրել, որ չգիտեմ՝ հնարավոր է Սպայդերմենն է եկել»,– պատմեց նա։

Փաստաբանը հատկապես չարդարացված է համարում ԱԱԾ «Ալֆա» ջոկատի ներկայությունը բնակարանում։ Նրա խոսքով՝ նույնիսկ երեխան է հարցրել, թե ինչու են նման ջոկատայինները եկել իրենց տուն, քանի որ իր պատկերացմամբ՝ այդպիսի ստորաբաժանումները պետք է գնան ահաբեկիչների կամ զինված մարդկանց մոտ։ Սողոյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը պնդել է, թե «Ալֆա»-ի ներկայացուցիչները գործողությանը չեն մասնակցել, սակայն, նրա գնահատմամբ, դիմակավորված անձանց ներկայությունն ինքնին ազդեցություն է թողնում երեխաների, բնակիչների և հարևանների վրա և չի կարող իրավաչափորեն հիմնավորվել։ Անդրադառնալով հարցին, թե ինչ կապ ունի Լևոն Քոչարյանը գործի հետ, եթե այն վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, Սողոյանը նշեց, որ իրավապահները փորձել են իրավական շղթա կառուցել անցյալի հնարավոր գործողությունների և Լևոն Քոչարյանի բնակարանի միջև։

«Վստահ եմ, որ եթե անաչառ դատարան լինի, էս խուզարկության որոշումը բացարձակ ապօրինի է ճանաչվելու»,- հայտարարեց նա։

Փաստաբանի ներկայացմամբ՝ տրամաբանությունն այն է, որ մոտ 20-25 տարի առաջ կատարված ենթադրյալ գործողությունների արդյունքում ձևավորված ապօրինի գույքը տարիների ընթացքում փոխակերպվել է և ի վերջո հասել է Լևոն Քոչարյանի բնակարան։ Սակայն, նրա խոսքով, խուզարկության ընթացքում այդպիսի գույք չի հայտնաբերվել։ Սողոյանը պատմեց, որ իրավապահներն անգամ սպասքի հետևի տարբերանշաններն են ուսումնասիրել՝ փորձելով պարզել՝ արդյոք բնակարանում կան թանկարժեք իրեր։

«Իմ տպավորությունն այնպիսին էր, որ ցանկանում են գերթանկարժեք բաներ գտնել, որոնք այդպես էլ չկարողացան գտնել»,- ասաց Սողոյանը։

Նրա խոսքով՝ խուզարկության ընթացքում առգրավվել են նաև Լևոն Քոչարյանի հարսանիքին նվիրած հուշամեդալներ։ Սողոյանը նշեց, որ իրավապահները վերցրել են տարբեր կրիչներ, այդ թվում՝ սմարթ հեռուստացույցի ֆլեշ կրիչ։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան