Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը

Լուրեր

05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայում քննությունը հանգել է եզրակացության, որ Լայպցիգի օդանավակայանում ուկրաինական Ան-124 տրանսպորտային ինքնաթիռի դեմ ենթադրյալ դիվերսիայի փորձի ժամանակ ներգրավված են եղել պայթուցիկներով մի քանի անօդաչու թռչող սարքեր, այլ ոչ թե մեկ, ինչպես նախկինում հաղորդվել էր։ Այս մասին ասվում է NDR և WDR հեռուստաընկերությունների, ինչպես նաև Süddeutsche Zeitung պարբերականի համատեղ հետաքննության արդյունքում, գրում է Current time-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 4-ին օդանավակայանի աշխատակիցն Ան-124 ինքնաթիռի անմիջական հարևանությամբ անօդաչու թռչող սարք է հայտնաբերել։ Նույն օրը հայտնի դարձավ, որ DHL-ի բեռնատար ինքնաթիռը, օդանավակայանից թռիչք կատարելուց հետո, ենթադրաբար՝ օդում, բախվել է օտար առարկայի։

Նոր հետաքննության համաձայն՝ դեպքից 10 օր անց՝ օգոստոսի 14-ին, օդանավակայանից արևմուտք ընկած դաշտում հայտնաբերվել է ևս մեկ անօդաչու թռչող սարք։ Եթե DHL-ի ինքնաթիռն իսկապես բախվել է ԱԹՍ-ի, ապա սա արդեն Լայպցիգի օդանավակայանի համար վտանգ ներկայացնող երրորդ անօդաչու սարքն է։ ԱԹՍ-ի կողքին քննիչները հայտնաբերել են շուրջ 50 գրամ կշռով նյութ, որը, ենթադրաբար, հեքսոգեն է։

«Հնարավոր է՝ հանցագործները նախատեսել էին շատ ավելի լայնածավալ հարձակում, քան ենթադրվում էր նախկինում»,- նշվում է հրապարակման մեջ։

Քննության վարկածով՝ DHL-ի ինքնաթիռը բախվել է նաև անօդաչու թռչող սարքի, ինչը մասին վկայում են վնասի բնույթը և օդաչուների կողմից բախումից վայրկյաններ առաջ օդում գտնվող փոքր առարկայի դիտարկումը։ Սակայն ո՛չ անօդաչու թռչող սարքը, ո՛չ էլ դրա բեկորները չեն հայտնաբերվել։ Քննությունը չի բացառում ​​հնարավորությունը, որ բախումից հետո անօդաչու թռչող սարքը կարող էր մխրճվել շարժիչների մեջ և մասնատվել։

Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, որն օգտագործվում է նաև ռազմական փոխադրումների համար, մեծ իրարանցում է առաջացրել Գերմանիայում: Աղբյուրներին հղում անելով՝ լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական հատուկ ծառայությունները կասկածվում են միջադեպին ներգրավված լինելու մեջ, չնայած, ինչպես նշում է DW-ն, Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտն օգոստոսի 19-ին հայտարարել է, որ կառավարությունը դեռևս բավարար տեղեկատվություն չունի միջադեպի վերաբերյալ վերջնական գնահատական ​​տալու համար:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջին անգամ մեկնաբանել է Լայպցիգի օդանավակայանում ենթադրյալ դիվերսիայի փորձը: Այս և նմանատիպ միջադեպերի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն, ասել է նա Բրանդենբուրգի Նոյհարդենբերգ պալատում կառավարության նիստի մեկնարկից առաջ։

Մերցը նշել է, որ Գերմանիան «ավելի ու ավելի է դառնում հիբրիդային հարձակումների թիրախ»։

«Դաշնային կառավարությունը հիբրիդային հարձակումների մեղավորներին կստիպի վճարել իրենց արարքների համար, նրանք պատասխանատվության կենթարկվեն»,- զգուշացրել է Գերմանիայի կանցլերը։

Նրա խոսքով՝ կառավարությունը հատուկ ծառայությունների հետ համատեղ «ինտենսիվ» աշխատանք է իրականացնում Լայպցիգում ենթադրյալ պայթյունի փորձի համար պատասխանատուներին բացահայտելու ուղղությամբ։

«Մոտ ապագայում մենք կներկայացնենք հետաքննության արդյունքները և կմեկնաբանենք իրավիճակը»,- խոստացել է կանցլերը։

Մերցը նշել է, որ Լայպցիգի միջադեպը հաստատում է Գերմանիայում անօդաչու թռչող սարքերից պաշտպանության ոլորտում նոր միջոցառումների անհրաժեշտությունը։ Նա նաև մատնանշել է անօդաչու սարքերից պաշտպանության հետազոտական կենտրոնի ստեղծումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի