Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է RMC Sport-ը:
Ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել մրցաշրջանի մեկնարկում անհաջող ելույթների պատճառով: Ֆրանսիայի Լիգա-2-ի մեկնարկային երեք տուրերում «Նանտը» պարտություն է կրել:
Հունիսին Միշել Տեր-Զաքարյանը կարիերայում երրորդ անգամ էր գլխավորել «Նանտը»: 63-ամյա մասնագետը ֆրանսիական ակումբում աշխատել է նաև 2007-2008 և 2012-2016 թվականներին։ Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև ֆրանսիական «Մոնպելյեն», «Կլերմոնը», «Ռեյմսը», «Բրեստը» և «Կանը»:
Դավիթ Եղիազարյան

