Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
Հասարակություն
25.08.2026 | 10:35
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են: Այս մասին տեղեկությունը Factor TV-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են սկսել մի քանի տասնյակ տարածքներում:
ՀՀ երկրորդ նախագահն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը տարվել են Հակակոռուպցիոն կոմիտեի, ու փաստորեն, ձերբակալվածի կարգավիճակ ունեն: Թե ինչ գործի շրջանակներում են նրանք ձերբակալվել, իրավապահները դեռևս չեն հայտնում:
Արաքս Մամուլյան

