Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով

Լուրեր

25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուզբեկստան պետական ​​այցը պաշտոնական լրատվամիջոցներում ներկայացվել է որպես «նոր, խորհրդանշական և գործնական փուլ» Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև հարաբերություններում։

Նախագահներ Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, նախագահել են Բարձրագույն միջպետական ​​խորհրդի երրորդ նիստը, ստորագրել են «Հավերժական բարեկամության պայմանագիրը», միմյանց պարգևատրել են բարձրագույն պետական ​​շքանշաններով և մասնակցել Ուզբեկստանում ադրբեջանական ներդրումային նախագծերի բացման և հիմնարկեքի արարողություններին։ Այս մասին ասվում է Jam news-ի անդրադարձում։

Սակայն, ըստ հրապարակման, «եղբայրության» մասին պաշտոնական հայտարարությունների և հռետորաբանության հետևում թաքնված են կոնկրետ ֆինանսական և գործարար շահեր: Այցի ֆոնին ուշադրություն է գրավում նաև Իլհամ Ալիևի ընտանիքի հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված մասնավոր ընկերությունների զուգահեռ ընդլայնումը, այդ թվում՝ PASHA Holding-ի և Էմին Աղալարովի Sea Breeze նախագծի։

Ի՞նչ  է տեղի ունեցել

Օրվա գլխավոր փաստաթուղթը «Հավերժական բարեկամության պայմանագիրն» էր։ Պայմանագրի համաձայն՝ կողմերը մտադիր են հարաբերություններ կառուցել հավերժ բարեկամության, փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության և դաշինքի սկզբունքների վրա, ինչպես նաև աջակցել միմյանց ազգային զարգացման մոդելներին։ Նրանք պարտավորվում են չմիանալ այն դաշինքներին, որոնք խաթարում են մյուս կողմի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, և թույլ չտալ երրորդ կողմերին օգտագործել իրենց տարածքները նման նպատակներով կամ նման խմբերի գործունեության համար։

Համագործակցության ոլորտներն են՝ ՄԱԿ-ի կենտրոնական դերի ամրապնդումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, ինչպես նաև առևտուրն ու ներդրումները, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, թվային զարգացման, գյուղատնտեսության, կանաչ և թվային տնտեսության, էլեկտրոնային առևտրի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներում: Համաձայնագիրը նաև նախատեսում է փոխկապակցված տրանսպորտային համակարգերի զարգացում, մշակութային և հումանիտար կապերի պահպանում, լեզուների ուսուցում, գիտական ​​և կրթական փոխանակումներ, միջտարածաշրջանային համագործակցություն և զբոսաշրջություն:

Երկրների ղեկավարները բարձրագույն պետական ​​պարգևներ են փոխանակել․ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը պարգևատրվել է Հեյդար Ալիևի շքանշանով: Միաժամանակ, տեղի են ունեցել Ուզբեկստանում ադրբեջանական կոնկրետ նախագծերի բացման և հիմնարկեքի արարողություններ, այդ թվում՝ հյուրանոցային և բնակելի համալիրներ, զբոսաշրջային օբյեկտներ, Նիզամի Գյանջավիի համալսարանի շենքը, Ադրբեջանական այգին և այլ օբյեկտներ։

Համատեղ նախագծեր են մեկնարկել բանկային և ֆինանսական, շինանյութերի արտադրության, կրթության, նավթի և գազի, զբոսաշրջության, բնակարանաշինության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում: Ընդունվել է նաև համապատասխան ճանապարհային քարտեզ:

Ադրբեջանի պետական բանկը մուտք է գործում Ուզբեկստանի շուկա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համագործակցության կոնկրետ օրինակների թվում նշել է ադրբեջանական առաջատար բանկի մուտքն Ուզբեկստանի շուկա, SOCAR-ի մանրածախ ցանցի զարգացումը, նավթագազային հետախուզական աշխատանքների ավարտական փուլին մոտենալը։

Խոսքն Ադրբեջանի միջազգային բանկի (ABB) մասին է։ Սա երկրի խոշորագույն պետական բանկն է, որի բաժնետոմսերի շուրջ 88-92%-ը պատկանում է Ֆինանսների նախարարությանը և պետական այլ կառույցներին։ ABB-ն ձեռք է բերում ուզբեկական մասնավոր Davr Bank-ի բաժնետոմսերի 51%-անոց վերահսկիչ փաթեթը՝ գործարքում ներդնելով ավելի քան 100 մլն դոլար։

Չնայած պետական կարգավիճակին՝ ABB-ն նախկինում հիշատակվել է Azerbaijani Laundromat՝ «ադրբեջանական լվացքատան» սկանդալի շրջանակում, որը կապված էր 2,9 մլրդ դոլարի լվացման սխեմայի հետ։ Այժմ բանկը պետական ռեսուրսների և քաղաքական աջակցության պայմաններում մուտք է գործում Ուզբեկստանի շուկա։ Գործարքը ներկայացվում է որպես զուտ առևտրային որոշում, սակայն դա տեղի է ունենում երկու երկրների միջև քաղաքական դաշինքի ամրապնդման ֆոնին։ Գործարքի մասին հայտարարել էր էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը այցից մեկ օր առաջ՝ միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ։

ABB-ն Ուզբեկստանում կգործի Davr Bank ապրանքանիշի ներքո։ Բանկի ակտիվները կազմում են մոտավորապես 1 միլիարդ դոլար, հաճախորդների բազան՝ 1,4 միլիոն, իսկ մասնաճյուղերի ցանցը ներառում է 43 կետ։ Fitch Ratings-ը կանխատեսում է, որ գործարքը կավարտվի մինչև 2026 թվականի չորրորդ եռամսյակում։

Ալիևների ընտանիքի հետ կապված բիզնեսի զուգահեռ ընդլայնում

Բացի պաշտոնական բանկային գործարքից՝ այցի ընթացքում և դրան նախորդող ժամանակահատվածում ուշադրություն են  գրավում մի քանի մասնավոր նախագծեր։ Դրանցից մի քանիսը կապված են նախագահական ընտանիքի հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչություն ունեցող կազմակերպությունների հետ։

Sea Breeze Uzbekistan – 5 միլիարդ դոլարի արժողությամբ հանգստավայրի նախագիծ, որը մշակվում է Էմին Աղալարովի«Agalarov Development»-ի կողմից։ Աղալարովը նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսինն է: Համալիրի կառուցումը նախատեսվում է Չարվակի ջրամբարի ափին գտնվող 577 հեկտար տարածքում: 2025 թվականին նախագիծը անմիջապես ներկայացվել է Միրզիյոևին և առաջ է շարժվել արագացված տեմպերով՝ առանց մրցույթի, չնայած շրջակա միջավայրի գնահատումը դեռևս լիովին ավարտված չէին: Այցի օրը տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը: Չնայած Աղալարովը այլևս նախագահական ընտանիքի ազգական չէ, նա դեռևս վայելում է բարձր մակարդակի քաղաքական աջակցություն:

PASHA Holding-ի նախագծերը – Նախագահի դուստրերի՝ Լեյլա և Արզու Ալիևաների, և Մեհրիբան Ալիևայի հոր՝ Արիֆ Փաշաևի հետ կապված հոլդինգային ընկերությունը Տաշքենդում կառուցում է Ritz-Carlton հյուրանոցային և բնակելի համալիր: Հոլդինգը ներառում է Kapital Bank և Pasha Bank մասնավոր բանկերը: Ընտանիքի հետ կապված բանկերը վերահսկում են Ադրբեջանի բանկային ոլորտի ակտիվների զգալի մասը՝ որոշ գնահատականներով՝ ավելի քան 40%-ը:

SOCAR – Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը նույնպես մտնում է Ուզբեկստանի մանրածախ վառելիքի շուկա՝ պլանավորելով այնտեղ ստեղծել բենզալցակայանների ցանց: Ընկերությունը նաև մտադիր է համագործակցել BP-ի և Uzbekneftegaz-ի հետ Ուստյուրտի հանքավայրում: SOCAR-ը անցյալում նույնպես բախվել է թափանցիկության հետ կապված մտահոգությունների, այդ թվում՝ ադրբեջանական լվացքատան սկանդալի համատեքստում:

Այլ նախագծեր – Matanat-A գիպսի գործարանը, Լանդաուի STEAM դպրոցները, Սուրի ոսկու և արծաթի վերամշակման գործարանը, «Gold Fresh Fruits» այգիները,Baku City  բնակելի համալիրը և այլ նախագծեր նույնպես մտնում են Ուզբեկստանի շուկա։ Այս նախագծերից մի քանիսն իրականացվում են պետական-մասնավոր գործընկերության միջոցով։

Պետությունների ղեկավարների հայտարարությունները

Իլհամ Ալիևը մամուլի ասուլիսում ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները կառուցված են «շատ ամուր հիմքի վրա՝ թե՛ հոգևոր, թե՛ նյութական»։ Նա նշել է, որ էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, ավտոմոբիլային արտադրության, գյուղատնտեսության, վերամշակման և բանկային ոլորտներում քննարկվող նախագծերի շրջանակը համագործակցությանը հաղորդում է «աննախադեպ բնույթ»։

Ալիևը նշել է, որ յուրաքանչյուր այցի ժամանակ նշում է Տաշքենդի և Ուզբեկստանի արագ զարգացումը։  Նա նշել է, որ առևտրաշրջանառությունը մինչև 1 միլիարդ դոլար հասցնելը այլևս «հեռավոր երազանք չէ, այլ մի թիվ, որին կարելի է հասնել մի քանի տարվա ընթացքում»։ Նա նաև նշել է Միրզիյոևի հատուկ դերը Ղարաբաղ ներդրումներ ներգրավելու գործում և հրավիրել է նրան պետական ​​այց կատարել Ադրբեջան՝ իրեն հարմար ժամանակ։

Շավքաթ Միրզիյոևն Ալիևի այցը անվանել է «պատմական իրադարձություն»՝ ընդգծելով, որ «Հավերժ բարեկամության պայմանագիրը» հաստատում է դա, և որ ռազմավարական գործընկերության և դաշինքի դրույթները ամրապնդված  են կոնկրետ գործողություններով: Իր ելույթում նա ընդգծել է վերջին հինգ տարիների ընթացքում առևտրաշրջանառության եռապատիկ աճը, այն 1 միլիարդ դոլարի հասցնելու նպատակը, Միջին միջանցքի համատեղ զարգացումը և Կասպից ծովով մեկ օպերատորով առանձին ադրբեջանա-ուզբեկական միջանցք ստեղծելու գաղափարը։

Նա նաև նշել է, որ երկու երկրները միջազգային ասպարեզում խոսում են «մեկ ձայնով»։ Նա Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդակցական հանդիպումներին Ադրբեջանի լիարժեք մասնակցությունը անվանել է պատմական քայլ և բարձր է գնահատել Ալիևի հանձնառությունը տարածքային ամբողջականության վերականգնման հարցում, ինչպես նաև Վաշինգտոնում կայացած հանդիպումը և այնտեղ ստորագրված հռչակագիրը։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի խոսնակ Հիքմեթ Հաջիևը այցից մեկ օր առաջ և այցի ընթացքում հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հասել են նոր մակարդակի՝ ռազմավարական գործընկերությունից դեպի դաշնակցության, ապա դեպի «հավերժական բարեկամություն»։ Նա սա որակել է որպես ադրբեջանական դիվանագիտության պատմության մեջ առաջին նման քայլ։ Նա նշել է, որ երկու ժողովուրդների միջև փաստացի հավերժական բարեկամությունն այժմ պաշտոնապես ամրագրվել է քաղաքական մակարդակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի