Սա էն դեպքն ա, որ ՀՀ դատական համակարգը կոնկրետ ընտրակաշառքի հովանավոր ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Կառավարության 2026-2031 թթ․-ի ծրագրի քննարկման ժամանակ հարց բարձրացրեց ընտրակաշառքի դեպքերի, դրանց անպատժելիության և դատական համակարգի վերաբերմունքի մասին՝ հետաքրքրվելով, թե ինչ քայլեր են նախատեսվում ընտրակեղծարարության «հին ցանցի ողնաշարը ջարդելու» համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց դատական համակարգը՝ հայտարարելով, որ այն դարձել է ընտրակաշառքի հովանավոր։

«Ինչո՞ւ են մարդիկ համարձակվում մտնել նման պրոցեսների մեջ։ Որովհետև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում չի եղել գոնե մի մարդ, որը ընտրակաշառք տալու համար նստած լինի բանտում։ Մարդիկ իմացել են՝ «Հա, լավ դե, ինչ կլինի՝ կլինի, մի երկու շաբաթ կնստենք, հետո բաց կթողնեն»։ Եվ սա կոնկրետ էն դեպքն ա, որ Հայաստանի դատական համակարգը կոնկրետ պատասխանատու է սրա համար»,- նշեց Փաշինյանը։

Պատգամավորի արձագանքին, թե ինչու են քաղաքացիները դեռևս ընտրակաշառք վերցնում, Փաշինյանը պատասխանեց, որ ինքն ավելի արմատական մոտեցում ունի։

«Ես ասում եմ՝ ինչո՞ւ էդ մարդիկ փող ունեն, որ դեռ մի հատ էլ բաժանում են։ Իմ խնդիրը հետևյալն ա, որ իրանք պիտի չունենա՛ն էդ փողը։ Ժողովուրդն էլ իմ առաջ ա էդ խնդիրը դրել։ Մեր համբերության բաժակը լցված ա։ Դրա համար էլ ասում են՝ «Վա՜յ, էս Սահմանադրությունը ադրբեջանական է», որովհետև իրանց փողերն ա և իրանց հանցագործությունների չբացահայտումն ա դրանով դրվում կասկածի տակ։ Էդ մարդիկ փող պիտի չունենան, որ մի հատ էլ բաժանեն»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան