Ես չեմ նահանջելու, արմատախիլ ենք անելու քրեական ենթամշակույթը. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, թե իր համար նորություն է, որ մահերի համար կարելի է անմիջականորեն մեղադրել պաշտպանության նախարարին։

«Սա մարտահրավեր է, որ միայն իմը չի։ Ու անկախ նրանից՝ պաշտպանության նախարարը կլինեմ ես, թե այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում»,– ասաց Պապիկյանը։

Հարցին` արդյոք իրեն պատասխանատու է համարում բանակում տեղի ունեցողի համար, նախարարը պատասխանեց, որ որպես պաշտպանության նախարար ունի իր պատասխանատվության մասնաբաժինը։

Պապիկյանի խոսքով՝ բանակում առկա քրեական ենթամշակույթը և ոչ կանոնադրային հարաբերությունները խնդիրներ են, որոնց դեմ պետք է պայքարել համակարգային մակարդակով։

«Ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անենք։ Ու ես չեմ նահանջելու, գնալու եմ դրանք արմատախիլ անելու հետևից։ Ամեն օր»,- ընդգծեց նա։

Պապիկյանն ասաց, որ զորամասեր այցելում է ոչ միայն տեսախցիկների առջև, սակայն վերջին շրջանում որոշել է ավելի ակտիվորեն հրապարակել իր աշխատանքը։

Նրա խոսքով՝ երբ նախարարությունը փակ է աշխատում, քննադատվում է դրա համար, իսկ երբ աշխատանքը հրապարակային է դառնում, հարց է առաջանում, թե ինչու են ամեն ինչ նկարահանում։

«Կա´մ պիտի լուսաբանենք մեր աշխատանքը, կա´մ պիտի շարունակենք աշխատել փակ, բայց հարցեր պիտի չառաջանան»,- նշեց նախարարը:

Պապիկյանն ընդգծեց, որ այցերի ընթացքում տեղեկություններ է ստանում, որոնք, իր խոսքով, չի կարող ստանալ միայն զեկույցների միջոցով։

Նշենք, որ ճեպազրույցի ընթացքում հայտնի դարձավ, որ բանակում խաղաղ պայմաններում մահվան հերթական դեպքն է արձանագրվել: Ըստ ՊՆ-ի պաշտոնական մեկնաբանության` նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով:

Սա այս տարվա ընթացքում բանակում մահվան 14-րդ դեպքն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան