Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Լուրեր

16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Բոլորը

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում օգոստոսի 22-ին պայքարի մեջ են մտել Հայաստանի վերջին ներկայացուցիչները՝ Դավիթ Դավթյանը (70 կգ), Վլադիմիր Ազարյանը (74 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ):

Հենրիկ Հայկյանը բուլղարացի (9:2) և թուրք ըմբիշների (7:0) նկատմամբ հաղթանակներից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ 3:10 հաշվով պարտվել է իրանցի Մոհամադ Նեժադին։ Օգոստոսի 23-ին հայ ըմբիշը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ։

Դավիթ Դավթյանը երկու հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել է ադրբեջանցի մրցակցի, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր` հայ ըմբիշին տալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։ Օգոստոսի 23-ի Դավթյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ։

Վլադիմիր Ազարյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն է կրել երկրորդ գոտեմարտում ու ավարտել ելույթները։

Նախորդ մրցումային օրերի ընթացքում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականին չի հաջողվել մեդալ նվաճել ԱԱ-ում:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում պայքարն ավարտել էր 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալով: Սամվել Տերտերյանը (77 կգ) նվաճել էր աշխարհի Մ-20 չեմպիոնի կոչումը, Յուրիկ Պետրոսյանն (87 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Դավիթ Եղիազարյան