Պրոբացիայի ծառայության և Ջրվեժ համայնքի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ արձանագրություններ կազմելու մեջ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալը, երկու գլխավոր ծառայողները և Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը կեղծ փաստաթղթեր են կազմել՝ չարձանագրելով քաղաքացու կողմից հանրային աշխատանքներից խուսափելու փաստը։ Նրանց և հանրային աշխատանքներ չկատարած քաղաքացու վերաբերյալ վարույթն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով իր ծառայողական լիազորությունները, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնյան 2025 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, պարտավորված լինելով պատժի կատարման ընթացքում ամսվա մեջ առնվազն մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ այցելել քաղաքացու հանրային աշխատանքների կատարման վայր, վերահսկել եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը, չի իրականացրել այն ու դրա վերաբերյալ նույն մարմնի երկու գլխավոր ծառայողների հետ նախնական համաձայնությամբ կազմել են կեղծ արձանագրություններ:

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալն էլ իր հերթին չի վերահսկել քաղաքացու՝ հանրային աշխատանքի կատարման ընթացքը, ավելին՝ նրա օժանդակությամբ կազմել և ստորագրել է Կոտայքի մարզային մարմնին ուղարկված կեղծ բովանդակությամբ փաստաթուղթը:

Նշված արարքների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, չի բացահայտվել քաղաքացու կողմից հանրային աշխատանքներից խուսափելու փաստը, և այդ հիմքով միջոցներ չեն ձեռնարկվել հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու ուղղությամբ:

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 441-րդ հոդված 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը: Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով և 441-րդ հոդված 1-ին մասով:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի երկու գլխավոր ծառայողներին և հանրային աշխատանքներ չկատարած քաղաքացուն:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: