«Տելեգրամ»-ով 5 կգ մարիխուանա իրացնելու փորձի գործով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Քննչական կոմիտեի տվյալներով՝ երկու անձ «Տելեգրամ»-ի միջոցով իրացնելու նպատակով ձեռք են բերել 5 կգ մարիխուանա, սակայն անմիջապես ձերբակալվել են։ Քննությամբ նաև պարզվել է, որ նրանցից մեկը նախկինում առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին է իրացրել։ Մեկ անձ կալանավորվել է, մյուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ վարույթն ուղարկվել է դատախազին։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում  ավարտվել է «Տելեգրամ»-ի միջոցով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Մ.-ն «Տելեգրամ»-ում գրանցված օգտահաշիվը կառավարող Ա.Ք.-ի հետ նախնական համաձայնությամբ տելեգրամյան մեկ այլ օգտատիրոջ կողմից մատնանշված վայրից վերցրել են 5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից անմիջապես հետո ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին` իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չհասցնելով հանցագործության կատարումը:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ ամիսներ առաջ Ա.Ք.-ն իրացնելու նպատակով տելեգրամյան օգտատիրոջից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն իր հետ խմբի կազմում գործող մեկ այլ օգտատիրոջ հետ, իր կողմից ղեկավարվող օգտահաշվով, իրացրել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց։

Ա.Ք.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկը կալանավորվել է, իսկ մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։