Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
Խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը հեռացել է «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պերկովիչը 2025 թվականի հունիսին էր գլխավորել «Նոան», որի հետ նախորդ մրցաշրջանում նվաճել է Հայաստանի Գավաթն ու Սուպերգավաթը և դարձել երկրի փոխչեմպիոն։ Խորվաթ մասնագետի գլխավորությամբ «Նոան» դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի փլեյ-օֆֆ հասած ու այնտեղ հաղթանակ տարած առաջին հայկական ակումբը։
Ընթացիկ մրցաշրջանում երևանյան ակումբը չէր կարողացել հաղթահարել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի արգելքը։

