Եթե Էրդողանը ասեց՝ անոթի չի կարելի «Էսպրեսո» խմել, պետք ա վերանայե՞նք մեր սովորույթը․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Ազգային ժողովում Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ներկայացրեց ոլորտի բյուջետային աճը՝ նշելով, որ 2018 թվականի 80 միլիարդ դրամի փոխարեն այսօր այն կազմում է 220 միլիարդ։

Նա շեշտեց, որ սա քաղաքական կամքի արդյունք է, որի շնորհիվ գործարկվել է համընդհանուր ապահովագրության համակարգը. «Այս տարի 1,700,000 շահառուներից առողջապահական ապահովագրությունից արդեն իսկ օգտվել է 842,750-ը։ Այսինքն՝ գրեթե ամեն երկրորդ շահառուն օգտվել է այս համակարգից»։

Եղոյանը քննադատեց ընդդիմության այն մոտեցումը, ըստ որի՝ Հայաստանի քայլերը պետք է կախված լինեն Թուրքիայի հայտարարություններից։

«Դուք աշխարհին նայում եք թուրքական ոսպնյակով… Ինչ ցույց տվեց թուրքական ոսպնյակը՝ դրա հակառակը պիտի անեք։ Դուք ցանկանում եք հայկական ինքնությունը կառուցել հակաթուրքականության վրա»,- ասաց նա։

Եղոյանը հավելեց, որ նույնիսկ եթե Էրդողանը ասի, որ առավոտյան անոթի «Էսպրեսո» խմելը վնասակար է, դա չպետք է ստիպի մեզ վերանայել մեր սովորույթները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան