Շիրակի մարզի 6 քարհանքից գողություններ կատարելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել

Լուրեր

06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
Բոլորը

Ոստիկանությունը բացահայտել է Շիրակի մարզի վեց քարհանքերից կատարված գողությունների դեպքեր։ Ըստ ՆԳՆ-ի՝ երկու տղամարդ գողացել են արդյունաբերական ու էլեկտրահաղորդակցության նյութեր և կենցաղային տեխնիկա՝ պատճառելով ավելի քան 3.3 մլն դրամի վնաս։ Նրանցից մեկը կալանավորվել է, մյուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

«Հուլիսի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում տվեց սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն․ գիշերը քարհանքից գողություն էր կատարվել։
Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվին օգոստոսի 5-ին։ Գիշերվա ժամը 4․20-ին նույն քարհանքից փախուստի դիմելիս ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց Վանաձորի բնակիչ 43-ամյա մի տղամարդ։ Իսկ Եղեգնուտ գյուղի բնակիչ 37-ամյա ընկերը ձերբակալվեց Մարալիկ-Արթիկ ճանապարհին և իր վարած մեքենայով հանդերձ նույնպես տեղափոխվեց բաժին։

Նրանք խոստովանեցին, որ հուլիսի 28-ի գողությունն իրենք են կատարել։ Հետագա միջոցառումներով և քննչական գործողություններով պարզվեց, որ տղամարդիկ գողություններ են կատարել ևս հինգ քարհանքերից։ Գողացել էին արդյունաբերական և էլեկտրահաղորդակցության նյութեր, իսկ գողություններից մեկի ընթացքում նաև մտել էին պահակատուն և գողացել կենցաղային տեխնիկա։ Պատճառված վնասի ընդհանուր չափը գերազաանցում էր 3․300․000 դրամը։

43-ամյա տղամարդը կալանավորվել է, իսկ 37-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։