«Սրիկայաբար փորձում եք շահարկել», «Ձեզ դուրս են շպրտելու ԱԺ շենքից»․ վիճաբանություն խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 17:16
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:08
Բաքվից մանրամասներ են հայտնել ՀՀ տարածք անցած ադրբեջանցի հովվի մասին
21.10.2026 | 17:08
Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ
21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
21.10.2026 | 16:35
Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր
21.10.2026 | 16:32
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Բոլորը

Ազգային ժողովում տեղի ունեցած հանձնաժողովի նախագահի ընտրությունը վերածվեց թեժ բախման և փոխադարձ վիրավորանքների։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի անցյալի հայտարարություններին և բանակցային գործընթացի տապալմանը։ Նա հայտարարեց, որ Փաշինյանը միակողմանիորեն դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, ինչը հանգեցրել է պատերազմի։

«Ժամանակին իշխանական գործիչների հետ ստվերային պայմանավորվածություններով մի լրագրող դարձավ «ականավոր զորավար»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ պաշտոնական բանակցությունների փոխարեն տեղի են ունեցել հատուկ ծառայությունների կասկածելի հանդիպումներ Դուբայում։

Ղազարյանը քննադատության ենթարկեց իշխանություններին պատերազմի հետևանքով կրած ահռելի կորուստների համար։ Նրա խոսքով՝ մինչ հարյուր հազարավոր մարդիկ տնավեր են դարձել, իշխանավորները զբաղված են եղել իրենք իրենց պարգևատրելով․ «Դրա դիմաց ի՞նչ են ստացել այս ամենի հեղինակները․ պարգևավճարներ… ձեռք են բերել տներ, առանձնատներ՝ տնավեր դարձնելով հարյուր հազարավոր մարդկանց»։

Ղազարյանը խոսեց իր քեռու թոռան՝ Աղաջան Ջանոյանի մասին, ով զոհվել է պատերազմում։ Նա մեղադրեց իշխանություններին զոհերի թեման շահարկելու մեջ․ «Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»։

Նիստը վարող Հայկ Կոնջորյանի կոշտ արձագանքեց Ղազարյանի ելույթին։ Վերջինս նախազգուշացում հայտարարեց Ղազարյանին։

«Եթե դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և Ազգային ժողովի շենքից»,- հայտարարեց նիստը վարողը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները «հարցերը պարզելու» համար լքեցին դահլիճը, ինչից հետո հայտարարվեց 20 րոպե ընդմիջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան