«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը խախտել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանի հետ հաղորդակցության ժամանակ։ Եզրակացությունն ընդունվել է օգոստոսի 5-ին։

Վարույթը հարուցվել էր հունիսի 12-ին՝ «Ազատության» մայիսի 19-ի հրապարակման հիման վրա։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում արված տեսանյութում լրագրողի՝ «Բան ունե՞ք ասելու, պարոն Նիկողոսյան» հարցին համայնքի ղեկավարը պատասխանում է․ «Քեզ՝ առավել ևս ոչ, Ձեզ՝ առավել ևս ոչ։ Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ։ Հասկացողին են ասում»։

Հանձնաժողովը լրագրողից ստացել և ուսումնասիրել է նաև միջադեպին վերաբերող չմոնտաժված տեսագրությունները։ Դրանցից մեկում Նիկողոսյանը լրագրողին ասում է՝ «Էլի եկար խանգարելո՞ւ», ապա՝ «է՞ս աստիճան, արա, էս երկիրը չսիրող մարդ կլնի»։ Մյուս տեսանյութում կրկնվում է հրապարակված խոսքային փոխանակությունը։ Դրանից հետո լրագրողն ասում է․ «Վիրավորանքի համար կարող եմ հիմա ոստիկան կանչել, որովհետև Դուք խոչընդոտում եք իմ աշխատանքը»։

Իր պարզաբանման մեջ Քաջայր Նիկողոսյանը պնդել է, որ լրագրողի՝ Սպիտակ համայնքին վերաբերող նախորդ հրապարակումները հիմնականում ունեցել են իրեն և իր կատարած աշխատանքը «վարկաբեկող բնույթ»։ Ըստ համայնքապետի՝ լրագրողը մի քանի անգամ փորձել է իրենից հարցազրույց վերցնել, իսկ ինքը հայտնել է, որ հարցազրույց չի տալու և առաջարկել է հարցերն ուղղել գրավոր։

Մայիսի 19-ի միջադեպը Նիկողոսյանը նկարագրել է այսպես․ «Ես երկու անգամ հանգիստ տոնայնությամբ իրեն պատասխանել եմ, որ, ինչպես նախորդ անգամները, այժմ ևս հարցազրույց չեմ տալու և խնդրել եմ իրեն հավաքված բազմության մեջ չհետապնդել ինձ և չխոչընդոտել իմ աշխատանքը, սակայն ապարդյուն»։ Նա նաև հայտնել է, որ այդ օրը գտնվել է արձակուրդում և որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ մասնակցել է քաղաքական թիմի դիմավորման կազմակերպմանը։

ԿԿՀ-ն ընդգծել է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելիս պարտավոր է ցուցաբերել հարգալից վերաբերմունք, չխախտել նրանց իրավունքները և չխոչընդոտել մասնագիտական աշխատանքին։ Ավելին, լրագրողի հարցերը վերաբերում էին քարոզարշավին աշխատանքային ժամին հանրային կամ համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությանը և հնարավոր վարչական ռեսուրսի օգտագործմանը։ Ըստ հանձնաժողովի՝ նման հարցերը հանրային հետաքրքրություն են ներկայացնում։

Հանձնաժողովի գնահատմամբ՝ տեսանյութերում լրագրողի կողմից Նիկողոսյանին ուղղված սադրիչ, հեգնական կամ վիրավորական արտահայտություններ չեն արձանագրվել։ Հանձնաժողովը նշել է, որ լրագրողը «պարզապես փորձել է իրացնել իր մասնագիտական գործունեությունը՝ հարցազրույց վերցնելու փորձ կատարելով»։

Նիկողոսյանի՝ «Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ» և «Հասկացողին են ասում» ձևակերպումները հանձնաժողովը գնահատել է որպես լրագրողի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի դրսևորում։ Եզրակացության մեջ նշվում է, որ երկրորդ արտահայտությամբ համայնքապետը, «ըստ էության, լրագրողին կոչելով «անհասկացող»», ընդգծել է նրա նկատմամբ բացասական վերաբերմունքը։

ԿԿՀ-ի եզրահանգմամբ՝ Նիկողոսյանի խոսքերը «կրել են վիրավորելու և ոչ թե քննադատելու նպատակ» և համաչափ չեն եղել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի վարքագծին։ Միաժամանակ հանձնաժողովը նշել է, որ լրագրողների էթիկայի կանոնների պահպանումը գնահատելու իրավասություն չունի, սակայն ներկայացված տեսանյութերում չի արձանագրել այնպիսի վարքագիծ, որը կարդարացներ համայնքապետի արձագանքը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի կողմից առկա է վարքագծի կանոնի խախտում։

Եվգենյա Համբարձումյան