«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
Քաղաքականություն
06.08.2026 | 11:39
«Հայաստան» դաշինքը աջակցելու է և կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը։ Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Վարդևանյանի ընտրության համար անհրաժեշտ է 13 ՔՊ-ականի կողմ քվե։ Իշխող ուժը դեռ դիրքորոշում չի հայտնել, թե ինչպես է քվեարկելու։
Աննա Գրիգորյանը նշել է, որ ՔՊ-ն չի կարող չընտրել, քանի որ այն, ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ պարտավորություն։ Այնինչ Ռուբեն Ռուբինյանը նիստի ընթացքում պնդել է, որ ըստ կանոնակարգի՝ նման պարտավորություն չկա, և ցանկացած փոխնախագահի թեկնածուի կարելի է ընտրել կամ չընտրել և չընտրելու դեպքում որևէ ճգնաժամ չի առաջանա։
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել ՔՊ-ի թեկնածուներին։
Այս պահին դեռ շարունակվում է Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցի քննարկումը։
Նարեկ Կիրակոսյան

