Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության հերթական նիստում հայտարարեց, որ միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով այս պահին դատարաններում կա 172 հայց՝ շուրջ 628 միլիարդ 600 միլիոն դրամ ընդհանուր հայցագնով։ 

Վարդապետյանը հայտնեց, որ արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով վերադարձված գույքի արժեքը միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կազմում է 6 միլիարդ 300 միլիոն դրամ։ 

Ըստ այդմ՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և փոխկապակցված անձանց վերաբերյալ գործով, ըստ դատախազի, օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ պետության ենթակա է բռնագանձման Արաբկիրում գտնվող 1 բնակարանի 45 տոկոսը, Աշտարակում գտնվող 1 բնակելի տունն ամբողջությամբ և 184 միլիոն 222 հազար 585 դրամ։

Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ գործով ենթակա են բռնագանձման Երևանում գտնվող երեք անշարժ գույք, բանկային ավանդներ՝ 202 միլիոն 998 հազար դրամի չափով, դրանց տոկոսագումարները և 352 միլիոն 438 հազար դրամ։

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ գործով նախատեսվում է բռնագանձել ութ անշարժ գույք, մեկ իրավաբանական անձում 50 տոկոս մասնակցություն, 2 տրանսպորտային միջոց, 2 անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը, ինչպես նաև  85 միլիոն 430 հազար դրամ։

Սերժ Սարգսյանի եղբոր աղջկա՝ Անի Լյովայի Սարգսյանի վերաբերյալ գործով դատարանի վճռով ենթակա է բռնագանձման էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության 39 հազար 341 բաժնետոմս, 864 հազար դոլարի ավանդ, ինչպես նաև դրամական միջոցներ։

Դատախազը հայտնել է նաև Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ գործի մասին, որով նախատեսվում է բռնագանձել 9 անշարժ և 6 շարժական գույք, 1 իրավաբանական անձում մասնակցություն և 340 միլիոն դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան