SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները

Լուրեր

26.11.2026 | 12:49
Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղը սպասարկել է հարբած մրցավար
26.11.2026 | 12:38
Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի, ԵՄ-ի և 12 այլ խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ
26.11.2026 | 12:32
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 12:30
Պետք է հասկանանք` տաքսու վարորդների ապահովագրական հարցն ինչպես ենք լուծելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 12:23
Կալանավորի մոտ ծանր աստիճանի նեյրոֆիբրոմատոզ է․ «Չի կարողանում պառկել, միզել, խցում ծաղրի է ենթարկվում»․ ահազանգ
26.11.2026 | 12:19
Հայաստանում մեկնարկել է հայ և ադրբեջանցի 60 հասարակական գործիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.11.2026 | 12:10
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ՀՀ-ում են // Ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 12:02
Հաստատվեց TRIPP-ի զարգացման ընկերություն հիմնելու համաձայնագիրը. հաջորդ շաբաթ կստորագրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 11:59
Թրամփի բանագնաց Քուշները Պուտինին անվանել է «պատմական դեմք» և «քաղաքականության գրոսմայստեր»
26.11.2026 | 11:53
«Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, որոշումը Մոսկվայից է»․ Արզաքանցյանը նշանակվել է Մերգելյան ինստիտուտի տնօրեն
26.11.2026 | 11:50
Հաքերները կոտրել են գաղտնաբառերի կառավարման խոշորագույն մեսենջերներից մեկը՝ 1Password-ը
26.11.2026 | 11:42
Երևանում գումարի շուրջ վեճի ժամանակ դանակահարել են 15-ամյա պատանու․ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել
26.11.2026 | 11:33
Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
26.11.2026 | 11:22
Գովազդային ընկերությունը դատի է տվել Թաթոյանի «Միասնության թևեր»-ին․ պահանջում է կուսակցությունից 152 մլն դրամ բռնագանձել
26.11.2026 | 11:14
Կանանց խաբեությամբ բերել են Հայաստան և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ․ երեք օտարերկրացի կալանավորված է
Բոլորը

2025 թվականի հունվարին արձակված SpaceX-ի հրթիռի վերին աստիճանը գտնվում է Լուսնի հետ բախման ուղեծրում։ Մասնագետների հաշվարկներով՝ այն օգոստոսի 5-ին կբախվի Լուսնին՝ դառնալով Երկրի բնական արբանյակի վրա օգտագործված հրթիռային աստիճանի չկանխամտածված անկման երկրորդ հայտնի դեպքը։

Տիեզերական օբյեկտների հետագծերի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետ Բիլ Գրեյի գնահատմամբ՝ շուրջ 4,5 տոննա զանգված ունեցող օբյեկտը Լուսնին կհարվածի մոտ 8700 կմ/ժ արագությամբ, ինչը ձայնի արագությունից ավելի քան յոթ անգամ մեծ է։

Բախումը տեղի կունենա Լուսնի լուսավորված կողմում՝ Էյնշտեյնի խառնարանի շրջանում։ Գիտնականների գնահատմամբ՝ բախման արդյունքում կառաջանա մոտ երեք տոննա տրոտիլի պայթյունին համարժեք էներգիա։

Ակնկալվում է, որ հարվածի հետևանքով կձևավորվի մոտ 27 մետր տրամագծով և մինչև հինգ մետր խորությամբ խառնարան։ Թեև բռնկումը անզեն աչքով տեսանելի չի լինի, փոշու և բեկորների ամպը կարող է բարձրանալ մի քանի կիլոմետր և մոտ մեկ ժամ տեսանելի մնալ աստղադիտակներով։

Գիտնականները նշում են, որ դեպքը բացառիկ հնարավորություն է՝ ուսումնասիրելու, թե նման բախումներն ինչպես են ազդում Լուսնի մակերեսի վրա և ինչ ռիսկեր կարող են ստեղծել ապագա տիեզերագնացների ու Լուսնի վրա նախատեսվող մշտական բազաների համար։

Թեև ներկայիս միջադեպը վտանգ չի ներկայացնում, այն կրկին ուշադրություն է հրավիրել տիեզերական աղբի խնդրի վրա։ Փորձագետների կարծիքով՝ Լուսնի առաքելությունների թվի աճին զուգահեռ ավելի կարևոր է դառնում օգտագործված հրթիռների և այլ տիեզերական օբյեկտների տեղաշարժի վերահսկումը՝ ապագայում վտանգավոր բախումներից խուսափելու համար։