Եվրոպայի խորհուրդը ՀՀ ՄԻՊ-ի փորձը խոշտանգումների կանխարգելման ոլորտում համարում է լավագույններից մեկը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Այսօր Երևանում մեկնարկել է Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային երկօրյա համաժողովը: Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել հյուրեր շուրջ 50 երկրներից ու միջազգային կազմակերպություններից:

«Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներին։ Մենք հատուկ կարծիքներ ենք ներկայացնում Սահմանադրական դատարան, որոնք դարձյալ ուղղված են խոշտանգումների կանխարգելման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը»,- համաժողովի բացման ժամանակ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Երկօրյա համաժողովը նպատակ ունի ներկայացնել հայաստանյան Կանխարգելման ազգային մեխանիզմի տասնամյա գործունեության ձեռքբերումներն ու փորձը, ինչպես նաև քննարկել մարտահրավերները, որոնց բախվում են տարբեր երկրների կանխարգելման ազգային մեխանիզմները:

«Անցյալ 10-ամյակի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետևողականության և նախաձեռնողականության արդյունքում վեր են հանվել ազատությունից զրկման վայրերում առկա մի շարք համակարգային և կոնկրետ անձանց վերաբերող խնդիրներ, որոնք իրենց արտացոլումն են ստացել ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան և հատուկ զեկույցներում, այնպես էլ պետական մարմիններին ուղղված նամակներում»,- ելույթում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա բարձր է գնահատել ոլորտում Պաշտպանի հետ համագործակցությունը և ընդգծել, որ նախորդ տարի որոշ քրեական գործեր հարուցվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակում իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ։

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ևս նշել է, որ երկու կառույցների միջև ձևավորվել է կառուցողական և մարդակենտրոն գործունեության մթնոլորտ, որի արդյունքում շահում է մարդն ու իրավունքը։

Միջոցառմանը ներկա Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը կարևորել է, որ Արման Թաթոյանի գործունեությունը Եվրոպայի խորհուրդը օրինակելի է համարում, ինչը խոսում է կառույցի կայացած լինելու մասին։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի Եվրոպայի տարածաշրջանային թիմի ղեկավար տիկին Մարի Ամոսը։

Երկօրյա միջազգային համաժողովը կստեղծի փորձի փոխանակման հարթակ տարբեր երկրներից ժամանած մարդու իրավունքների ազգային հաստատությունների, կանխարգելման ազգային մեխանիզմների, ինչպես նաև ոլորտի տեղական և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մասնակցությամբ։