Պակիստանի վարչապետը որպես միջնորդ ստորագրել է ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը որպես միջնորդ ստորագրել է ԱՄՆ-ի ու Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը, գրում է CNN-ը։

Համաձայնագրի վերջնական պայմանները բանակցելու համար 60-օրյա ժամանակահատված տրամադրող հուշագիրը ստորագրել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Պակիստանը կարևոր միջնորդական դեր է խաղացել ԱՄՆ-Իրան բանակցություններում և, Կատարի հետ միասին, ուրբաթ պետք է Շվեյցարիայում կազմակերպեր պաշտոնական ստորագրման արարողություն՝ տեխնիկական բանակցությունների մեկնարկից առաջ։ Սակայն դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք այդ արարողությունը տեղի կունենա, քանի որ համաձայնագիրն արդեն ստորագրվել է։

Ավելի վաղ Շարիֆը հայտարարել էր, որ Իսլամաբադի հուշագիրն ուժի մեջ է մտել անմիջապես։ X-ում գրառմամբ նա նշել էր, որ հուշագիրն էլեկտրոնային եղանակով ստորագրվել է երկու երկրների նախագահների կողմից և հավանության է արժանացել Պակիստանի կողմից՝ որպես միջնորդ։

«Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Իրանն անմիջապես կբացի ռազմավարական առումով կարևոր Հորմուզի նեղուցը, մինչդեռ ԱՄՆ-ը կվերացնի իր ծովային շրջափակումը»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի