Ես կրքոտ հռետոր եմ. ես էդպես եմ խոսում․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ անհրաժեշտության դեպքում կարող է տեսանյութեր հրապարակել, այդ թվում՝ իր մուտքի և ելքի հետ կապված։ «Եթե գտնի օպերատիվ անհրաժեշտություն, այո՛, կարող է դա անել։ Իմն էլ, ցանկացած մեկինն էլ»,– ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով ընտրությունների ժամանակ անվավեր ճանաչված տեղամասերում քվեարկած շուրջ 2600 քաղաքացիների ձայների հարցին՝ վարչապետը նշել է, որ գործող օրենսդրությամբ նախատեսված է հստակ հաշվարկման բանաձև, որը կիրառվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Փաշինյանի խոսքով՝ այդ տեղամասերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է շուրջ 1800 ձայն, իսկ քվեարկության արդյունքները ընդհանուր առմամբ համապատասխանել են հանրապետական պատկերին։

Վարչապետը նաև արձագանքել է այն գնահատականներին, թե Ազգային ժողովում իր ելույթների ժամանակ եղել է վրդովված կամ կորցրել է ինքնատիրապետումը։ Նրա խոսքով՝ ինքը միշտ է խոսել նույն ոճով։

«Ես կրքոտ հռետոր եմ։ Տասնհինգ տարի առաջ էլ եմ այդպես խոսել, տասը տարի առաջ էլ, հինգ տարի առաջ էլ։ Ես այդպես եմ հաղորդակցվում»,– նշել է Փաշինյանը։

Անդրադառնալով արտահանման խնդիրների հետևանքով վարկային պարտավորություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու հարցին՝ վարչապետը հայտնել է, որ կառավարությունն արդեն ընդունել է աջակցության առաջին փաթեթը, որը նախատեսում է վեցամսյա աջակցություն։

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում կառավարությունը կքննարկի նաև լրացուցիչ միջոցառումների իրականացումը։ Փամբակում երկու քույրերի մահվան ողբերգական դեպքի կապակցությամբ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել հանգամանքները և պարզել՝ եղել են արդյոք անվտանգության միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեին, սակայն չեն իրականացվել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։