Արմեն Գրիգորյանին ես եմ հանձնարարել Հաջիևի հետ քննարկի հանդիպելու անհրաժեշտությունը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպման նախաձեռնությունը հայկական կողմինն է եղել։ Կառավարությունում լրագրողների հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ հենց ինքն է հանձնարարել Արմեն Գրիգորյանին Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկել՝ արդյոք կա հանդիպման անհրաժեշտություն և հետաքրքրություն։

Վարչապետի խոսքով՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական փորձագիտական շրջանակներում նկատվել էին իրավիճակի հնարավոր սրման միտումներ, ինչի պատճառով անհրաժեշտ էր զբաղվել ռիսկերի կառավարմամբ։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները և ընտրությունների արդյունքները, Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը որևէ բացատրություն չի տվել Ադրբեջանին։ Նրա խոսքով՝ դիվանագիտական շփումների հիմնական նպատակը կողմերի դիրքորոշումների, մտահոգությունների և ռազմավարությունների փոխադարձ պարզաբանումն է։

«Ոչ մեկը ոչ մի բանի բացատրություն չի տալիս։ Աշխարհի բոլոր երկրների բանակցությունները հենց դրա մասին են՝ միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները և մտահոգող հարցերը քննարկելը», – ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անազատության մեջ գտնվող անձանց, սահմանային իրավիճակի կառավարման և այլ հարցեր։ Նա ընդգծել է, որ հաղորդակցությունը դիվանագիտության անբաժանելի մասն է, իսկ դրա բացակայությունը՝ հաղորդակցության բացակայություն։

Մանրամասները՝ տեսանյութում։