Չենք պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Factor TV-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախագծերի մասին։ Մասնավորապես, իշխող ուժն առաջարկում է ընտրական փոփոխություն, ըստ որի, այն քաղաքացին, որը վեց ամսով բացակայել է երկրից, չի կարողանա ընտրությանը մասնակցել։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է թույլ չտալ ընտրապայքարին մասնակցեն այն քաղաքական ուժերը, որոնք առնչվում են ընտրակաշառքների գործերով։

«Սա ի՞նչ է նշանակում, ՔՊ-ն, իշխանությունները ընտրություններից անմիջապես հետո այսպիսի փոփոխություններ նախաձեռնելով, արդյո՞ք կարճ ժամանակում պատրաստվում են նոր ընտրություններ անցկացնել, թե՞ ոչ»,- Փաշինյանին դիմեց FactorTV-ի լրագրողը։

«Իհարկե ոչ, մենք չենք պատրաստվում ընտրություններ անցկացնել։ Խնդիրը հետևյալն է, որ ընտրություններին նախորդող շրջանում թե՛ քաղաքացիական հասարակությունը, և թե՛ քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիները այդ հարցն անընդհատ բարձրացրել են։ Եվ ես սկզբունքորեն դեմ եմ եղել, որ մենք ընտրություններից առաջ նման փոփոխություններ անենք, որովհետև դա կարող էր հարցեր առաջացնել, բայց նաև խոստացել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո կանենք: Այս է պատճառը, որ պարզապես այն, ինչ որ խոստացել ենք՝ արագ իրականացնենք, որպեսզի մարդկանց մոտ հարց չառաջանա, թե ինչու այդ փոփոխությունները չեն արվում: Այսինքն առաջարկ կար դեռ փետրվարին, մարտին, ապրիլին, նույնիսկ մայիսին, բայց ես դեմ եմ եղել ընտրություններից առաջ նման փոփոխություններ անելուն և խոստացել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո այդ փոփոխությունները կարվեն»,- նշեց Փաշինյանը։

Երկրորդ հարցով Factor TV-ն Փաշինյանին հիշեցրել էր քարոզարշավի ժամանակ իր ելույթներից մեկը, որտեղ ասում էր, որ բացառիկ պաշտոնյաներից եք, որ ԵՏՄ երկու բարձրագույն մարմիններում ներկայացված է, իսկ «ընտրություններից հետո կգնամ, փաստերը կդնեմ սեղանին և խնդիրները կքննարկենք, կլուծենք, կգամ»։ Ե՞րբ է այդ ամեն ինչը տեղի ունենալու՝ հարցին, վարչապետը պատասխանեց․«Եվրասիական տնտեսական միության միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այդ նիստին մասնակցություն կունենամ և ինչպես ասել եմ՝ կզբաղվենք։ Բայց այսօր էլ ենք զբաղվում և Եվրասիական տնտեսական միության ինստիտուտները աշխատում են, այսինքն դա սովորական ընթացիկ պրոցես է և այդ պրոցեսներին կմասնակցենք»։

Մանրամասները՝ տեսանյութում