Սամվել Կարապետյանը «Հայաստան» հիմնադրամին 70 միլիոն դոլարի նվիրատվության չի արել․ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը ուռճացված է

Լուրեր

02.07.2026 | 19:21
Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարած նվիրատվությունների ծավալն անհամեմատ ավելի նվազ է, քան նախընտրական բանավեճի ընթացքում  Նարեկ Կարապետյանի կողմից հայտարարված 70 միլիոն ԱՄՆ դոլարը։ Factor.am-ը պարզել է՝ Հիմնադրամին փոխանցվել է 19.5 միլիոն դոլարին համարժեք գումար։

Հունիսի 4-ին նախընտրական մեծ բանավեճի ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը, խոսելով իր հորեղբոր՝ դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մասին, հայտարարել էր՝ «Սամվել Կարապետյանը Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցել է պատմականորեն ամենամեծ գումարը՝ 70 միլիոն ամերիկյան դոլար»։

Factor.am-ը բանավեճին զուգահեռ՝ իրական ժամանակում արվող փաստերի ստուգման շրջանակում ի թիվս  մասնակից թեկնածուների այլ պնդումների, փորձել էր պարզել նաև այս պնդման իսկությունը և բաց աղբյուրներում առկա տվյալների համադրությամբ ճշտել՝ արդյո՞ք Կարապետյանի հայտարարությունը փաստ է։ Սակայն բաց աղբյուրներում 70 միլիոն դոլարի նվիրատվությունը հաստատող տվյալներ չհայտնաբերվեցին, իսկ Հիմնադրամի հաշվետվությունները ներկայում հասանելի չեն, քանի որ կայքը կառուցման փուլում է։

Factor.am-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամից գրավոր հարցմամբ հետաքրքրվեց՝ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հիմնադրամին 70 միլիոն ԱՄՆ դոլար փոխանցե՞լ է, թե՞ ոչ․ եթե այո՝ ե՞րբ։ Հիմնադրամից գրավոր պատասխանել են.

«2026 թ․ հունիսի 9-ի դրությամբ ուսումնասիրություն է կատարվել 2009 թվականից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացող Սամվել Կարապետյանի և մինչև այժմ Հիմնադրամին հայտնի նրա գործունեությանն առնչվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց փաստացի նվիրատվությունների առնչությամբ։ Ըստ այդմ, կարող ենք հաստատել, որ 2009-2020 թվականների ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի բանկային հաշիվներին փոխանցվել է ընդհանուր շուրջ 19,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Փոխանցված միջոցներով ֆինանսավորվել և իրականացվել են կրթական, մշակութային և հումանիտար բնույթի ծրագրեր»,- հայտնել են Հիմնադրամից։

Ստացվում է՝ Նարեկ Կարապետյանի հնչեցրած թիվը՝ 70 միլիոն դոլար, 3․5 անգամ ավելի մեծ է Հիմնադրամի ներկայացրած տվյալներից:

Հիմնադրամից միաժամանակ տեղեկացրել են․ «2008 թվականի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հայտարարված ընդհանուր 35,009,156 ԱՄՆ դոլար հանգանակությունների կազմում ներառված է եղել նաև Սամվել Կարապետյանի կողմից հայտարարված 15,000,000 ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստումը՝ նախատեսված Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի կառուցման համար։ Նշված 15,000,000 ԱՄՆ դոլարը չի մուտքագրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի բանկային հաշիվներին, և մեզ ծանուցված տեղեկատվությամբ այն ուղղակիորեն փոխանցվել է Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան ծրագրի իրականացման նպատակով։ Հետևաբար՝ տվյալ հանգանակությունը և դրա շրջանակում իրականացված ծրագիրը չեն իրականացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և չեն արտացոլվել Հիմնադրամի ֆինանսական հոսքերում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալ է իր բոլոր նվիրատուներին»։

Նկատենք, որ եթե անգամ Ստեփանակերտի բժշկական կենտրոնի կառուցման համար խոստացված այդ 15 միլիոն դոլարը փոխանցվեր Հիմնադրամին և այս կառույցի միջոցով իրականացվեր ծրագիրը, միևնույն է, ընդհանուր գումարը կստացվեր 34․5 միլիոն դոլար, ինչը դարձյալ ավելի քան 2 անգամ պակաս է նախընտրական բանավեճում Նարեկ Կարապետյանի հնչեցրած «պատմական» 70 միլիոն դոլարից։

Ամփոփելով՝ թեև Սամվել Կարապետյանը եղել է Հիմնադրամի ամենամեծ նվիրատուներից մեկը, այնուհանդերձ  70 միլիոն դոլարի նվիրատվության մասին Նարեկ Կարապետյանի պնդումը չի հաստատվում։

Գայանե Խաչատրյան