Նախիջևանում կան թուրքական բազաներ, լիարժեք բանակ․ Վաղարշակ Հարությունյան

Լուրեր

18.05.2026 | 20:25
Աշխարհում մահապատիժների թիվը հասել է 1981թ. ի վեր ամենաբարձր մակարդակին. Իրանն առաջատարն է. Amnesty International
18.05.2026 | 20:13
«Ռոսկոսմոսը» սկսել է գովազդներ տեղադրել հրթիռների վրա, որով հարյուր միլիոնավոր ռուբլիներ է վաստակում
18.05.2026 | 20:00
Ատելության սերմանումը ահաբեկչության, զենքի կիրառման կարող է բերել․ անգամ Հոկտեմբերի 27-ին այս կարգի թշնամանք չկար․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 19:47
392 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լևոն Շիրինյանը
18.05.2026 | 19:33
Ալիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելի կառուցման մասին
18.05.2026 | 19:21
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Փաշինյանի և իր մոր մասնակցությամբ միջադեպում քրեաիրավական տարր չի տեսնում
18.05.2026 | 19:11
Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, նրա ֆեյսբուքյան էջը հեռացվել է համացանցից․ փաստաբան
18.05.2026 | 19:00
Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:53
Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ
18.05.2026 | 18:44
«Փաշինյանն ու Ալիևն են Հայաստանի սպառնալիքը, թող էդքան բանը լավ լսի, անտեղի չներվայնանա»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:36
Յուրա Մովսիսյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստին
18.05.2026 | 18:28
ՄԻՊ-ը քաղաքական ուժերին հորդորում է զերծ մնալ հանրային պառակտում խորացնող խոսույթից
18.05.2026 | 18:25
Նեյմարը փոխարինվել է մրցավարի սխալի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:20
Ոնց կարանք չվերադարձնենք, զբաղվող ա պետք․ Ծառուկյանը՝ Բաքվի գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:19
Արցախի Շուշին և Թուրքիայի Տրապիզոնը քույր քաղաքներ կդառնան
Բոլորը

Նախիջևանում այս տարիների ընթացքում ստեղծվել է լիարժեք թուրքական առանձին բանակ, այնտեղ կան թուրքական ռազմական բազաներ՝ սպաների համար հանգստի գոտիների անվան տակ։

Իսկ Նախիջևանը Թուրքիայի համար աշխարհաքաղաքական բաղադրիչ է ու գաղափախոսություն՝ Մեծ Թուրանի, նեոօսմանիզմի, ավելի առաջ՝ պանթյուրքիզմի, որը ոչ այսօր է ձևավորվել, ոչ երեկ, ոչ երեկ չէ առաջին օրը։ Եվ պատահական չէ, որ հենց սահմանին ու արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածություն է նկատվում, անմիջապես ակտիվանում են Նախիջևանից։

Այս մասին այսօր «2018․ Հարավային Կովկասի համար բեկումնային տարի» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով, հիշեցնենք, ՀԱՊԿ-ում Գլխավոր քարտուղարի ՀՀ թեկնածուն է։ Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում Նախիջան են տեղափոխվել «Սմերչ » համակարգեր, շուտով կտեղափոխեն «Պոլոնեզ » -ներ։

Իսկ ռազմաքաղաքական խնդիրը ձևակերպված է , որ իրադաձությունների ինչ-ինչ զարգացման դեպքում շարքից պետք է հանեն Երևանը։ «Նույն բանն էլ անում ենք մենք, ինչպես ենք պլանավորում օպերացիաները, գիտենք, որ Ադրբեջանի ողջ և տնտեսական պոտենցիալը գտնվում է Բաքվում, Սումգայիթում, Կիրավոբադում ։

Չկան սրանք, չկա՝ Ադրբեջանը ։ Եվ Նախիջևանն էլ սպառնալիք է Երևանին » ,- ավելացրեց Վաղարշակ Հարությունյանը։

Նա, այնուամենայնիվ նշեց, որ այս պահին պոտենցիալ մեծ վտանգներ չկան, սակայն Նախիջևանը դանդաղ ներգործության ական է։ «Չկան վտանգներ, որովհետև դեռ համապատասխան պայմաններ չկան, բայց հենց լինեն, այս դանդաղ ներգործության ականը կպայթի, եթե հայկակական կողմը հակազդեցության միջոցառումներ չիրականացնի »,-հավելեց բանախոսը։

Այս համատեքստում նա անգամ հիշեց, որ 90-ականներին, երբ արցախյան պատերազմն էր ընթանում, թուրքական երրորդ դաշտային կորպուսն այդտեղից մոտեցել էր Հայաստանի սահմաններին՝ սպառնալով ներխուժել, եթե հայկական զորքերը չազատեն Քելբաջարը։ «ԱՊՀ միացյալ Զինված ուժերի գերագույն հրամանատար մարշալ Շապոշնիկովն այդ ժամանակ հայտարարեց, որ եթե երրորդ կողմը խառնվի հակամարտությանը, ապա սա կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի։ Իսկ հաջորդ օրը ՌԴ պաշտպանության նախարարը թռավ Թուրքիա և խոսեց այս երկրի նախագահի հետ »,-մանրամասնեց Վաղարշակ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ պատմական Հայաստանի մաս կազմող հայկական այս տարածքը 20-ականներին Բոլշևիկյան կառավարության կողմից հանձնվել է Ադրբեջանին, և Ինքավար Հանրապետությունն անդամակցում է Թուրքիային ու Իրանին։

Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործոնն արդյո՞ք չի մեծացնում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը և վատ չի անդրադառնա արցախյան բանակցությունների վրա։

Ի պատասխան այս հարցի՝ Վաղարշակ Հարությունյանն ասաց․ «Իհարկե, իրանական գործոնն այստեղ դեր ունի, և չի կարող չունենալ,սա աշխարհաքաղաքական շատ կարևոր դիրք ունեցող տերություն է, որն ունի արցախյան հարցում իր դիրքորոշումը։

Այնպես որ, կունենա, բայց արդյո՞ք այնպես, որ անդադառնա բանակցությունների ընթացքի վրա, արմատական սրբագրումներ մտցնի և կամ նպաստի, որ սկսվեն ռազմական գործողություններ։ Այս փուլում նման վտանգ չեմ տեսնում, որովհետև Իրանի նկատմամբ պատժամիջոցները մենք արդեն մի անգամ անցել ենք։ Եվ մյուս կողմից, իրավիճակը փոփոխվում է ու հավասարակշվում է․ մյուս կողմից կա Սիրիա, որն էլ արցախյան հարցի վրա ազդեցություն ունի Թուրքիայի միջոցով։ Այսինքն՝ հակառակորդի կողմից էլ կա այն գործոնը, որ Թուրքիան է թուլանում՝ չկարողանալով Սիրիայում հասնել իր խնդիրների լուծմանը և այսօր բավարարվում է ընդամենը քրդերին զսպող դերակատարությամբ»,- եզրափակեց Հարությունյանը։

Անի Սահակյան